ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Մարտի 3-ին, ժամը 10:33-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից և հավելում, որ փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները (բեռնատարների համար):
Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Արագածի տարածաշրջանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում բուք է:
Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիք մարզերում, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղում է ձյուն:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: