00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մահացել է Դեդ Հասանի տոհմական թշնամին` Արսենի կրտսեր որդին

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցТюремная наколка на руках
Тюремная наколка на руках  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրենքով գողի կրտսեր որդին, որը Դեդ Հասանի հանդեպ ատելությունը ժառանգել էր հորից, մահացել է Իտալիայում։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Այս գիշեր Իտալիայում մահացել է 43–ամյա օրենքով գող Ջեմալ Միկելիձեն, որը քրեական աշխարհում ավելի հայտնի է որպես Ջեմո Թբիլիսկի։ Այս մասին հայտնում է «Փրայմ Քրայմը»։

Այս տարվա հունվարին մահացել էր Ջեմոյի հարազատ եղբայրը՝ Մամուկան։

«Ջեմո Միկելաձեն հայտնի օրենքով գող Արսեն կամ Ջեմալ Միկելաձեի կրտսեր որդին էր։ Հոր անվան շնորհիվ Միկելաձե եղբայրները համարվում էին մոսկովյան «գողական» վերնախավի ներկայացուցիչները։ Նրանց աջակցում էր թբիլիսյան գողերի ավագ սերունդը։ Ժամանակի ընթացքում Ջեմոն «գիշերային մղձավանջ» էր դարձել նրանցից շատերի համար», - գրում է կայքը։

Ջեմոն «գողական» ակտիվ գործունեություն է ծավալել 2011-2012 թվականներին։ Նա մի շարք այլ անվանի գողերի հետ «գողական կլանների հակամարտության» ակտիվ մասնակիցներից է եղել։ Այս վեճում Միկելաձեն «քութաիսյան–սուխումիական» դաշինքի կողմնակից էր և հորից ժառանգել էր Դեդ Հասանի հանդեպ ատելությունը։

«Չնայած թբիլիսյան արմատներին` 80-ականների վերջին, 90-ականների սկզբին Հասանն ավելի մոտ էր երևանյան գողերին՝ Երևանցի Գոգային ու Սվո Ռաֆին», - նշված է հրապարակման մեջ։

Осужденный исправительной колонии № 22 ГУФСИН России по Приморскому краю в поселке Волчанец во время работы в швейном цехе - Sputnik Արմենիա
Ուզու՞մ ես օրենքով գող լինել. եղի՛ր, բայց միայն բանտում. ի՞նչ պետք է ընդօրինակեն Երևանում

Նշվում է, որ Արսենն ամեն օր գնացել է Գոգայի տան մոտ, որպեսզի նա օգնի վերադարձնել գողի տիտղոսը։ Ի վերջո, Արսենը հայտնվել է գողական օլիմպոսում։ 1993 թվականին տեղի ունեցած վեճերից մեկի ժամանակ Արսենը Մախոյի ու Հասանի միջև կռիվ է սադրել, որպեսզի վերջինին զրկի հեղինակությունից։

«Արսենի սպանությունից հետո հենց նույն տարում որդիները շարունակեցին հոր գործը։ Հետագայում Դեդ Հասանի ու գողերի հակամարտություններում Միկելաձե եղբայրները մշտապես Հասանի ընդդիմադիրների կողքին էին։ Ու եթե «վրացիներն» իսկապես կապ են ունեցել Ուսոյանի սպանության հետ, ապա Ջեմոն հաստատ տեղյակ է եղել այդ ծրագրերից։ Ամեն դեպքում, երբ 2014 թվականին Ջեմոյին, ինչպես «վերջին սրիկայի», ծեծել էին Բուտիրկայում, նրան հենց դրա համար էին մեղադրել», - նշվում է հրապարակման մեջ։

Ասում են` այդ ծեծից հետո Ջեմոն այդպես էլ ուշքի չեկավ, թեև տիտղոսը կորցնելուց հետո շատ ավելի երկար ապրեց, քան եղբորը կորցնելուց հետո։ Կայքը գրում է` Ջեմոն իր կյանքով ապացուցեց, որ նույնիսկ իր նման մարդու համար կոկաինի չափաբաժինը կարող է մահացու լինել։

Լրահոս
0