00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունը կլինի նորացված Մադրիդյան սկզբունքների շուրջ․Մարկեդոնով

© Photo : press office of the MoD of RAАрмянский военнослужащий
Армянский военнослужащий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանակցությունների վերաբերյալ առասպելներից մեկն այն մասին է, որ ղարաբաղյան հակամարտությունն արագ կարգավորելու հնարավորություն կա։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ բանակցությունները կլինեն Մադրիդյան սկզբունքների շուրջ, նոր բան չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը։

Выступление спикера НС Армении Арарата Мирзояна на заседании Совета Федерации России (27 февраля 2019). Москва - Sputnik Արմենիա
Հայաստանը ղարաբաղյան խաղաղ կարգավորման կողմնակից է. Միրզոյանը` Դաշնային Խորհրդում

Իրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպման ժամանակ քննարկվելու է բանակցությունների ձևաչափը։

«Փոխգործողության որոնումն ընթացքի մեջ է, չի ավարտվել։ Քանի որ եթե նայենք հայտարարությունների դինամիկային, ապա ղարաբաղյան թեմայով Փաշինյանի առաջին հայտարարությունները վերաբերում էին բուն Ղարաբաղին ներգրավելուն։ Թեև նախարարությունների մակարդակով երկխոսությունը շարունակվում է», - ասաց Մարկեդոնովը։

Իսկ եթե խոսենք հանդիպումների ինտենսիվության մասին, ապա դրանք բավականին հաճախ էին լինում։ Հետո, փորձագետի խոսքով, թեման ասես «հեռացավ», հետո նորից ի հայտ եկավ, երբ հայ հասարակությունը սկսեց քննարկել պատրաստվող ինչ-որ որոշման հնարավորությունը։

Ըստ Մարկեդոնովի` բանակցությունների մասին խոսելիս պետք է մի քանի միֆ հաշվի առնել, որոնցից մեկն էլ այն է, թե վերջնական որոշում է պատրաստվում։

Пресс-конференция главы МИД России Сергея Лаврова (16 января 2019). Москвa - Sputnik Արմենիա
«Լրացուցիչ ժամանակ կպահանջվի». Լավրովը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին

«Եթե 20 տարի է` այդ որոշումը չկա, ո՞վ ասաց, որ մեկ հանդիպման ընթացքում հակամարտությունը լուծվելու է։ Ինչպե՞ս դա կարող է լինել։ Դրա համար նախադրյալներ չկան», - ասաց Մարկեդոնովը։

Նրա կարծիքով` ակնհայտ է, որ պաշտոնական քննարկման (ոչ թե ոտքի վրա) ինչ-որ գաղափար է պետք։ «Իսկ գաղափարների հետ խնդիրներ կան», հասարակություններ պատրաստ չեն այդպիսի փոխզիջումների ։

Սկզբում առաջնորդները, նրա խոսքով, պետք է «իրենք իրենցով» հանդիպեն, իսկ հետո օրակարգը կլինի նորացված Մադրիդյան սկզբունքների շուրջ։

«Ոչ մի նոր բան չկա», - ասաց Մարկեդոնովը։

Նա կարծում է, որ պետք է հասարակություններին խաղաղության պատրաստել, բայց հնարավոր չէ դա անել մեկ ամսվա ընթացքում։

«Այս պահին միջադեպերի քանակի նվազեցման մարտավարական խնդիր է լուծվում։ Եթե հաջողվի 2-3 տարի դրանց թիվը նվազեցնել, այդ ժամանակ բովանդակալից բանակցությունների հարց կլինի», - ասաց Մարկեդոնովը։

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի` մարտի 1-ին տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են առաջիկայում հանդիպում անցկացնել։

Выступление президента Армена Саркисяна в Гейдельбергском унивеситете (15 февраля 2019). Германия - Sputnik Արմենիա
Ինչպես պետք է կարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը. պատասխանում է Սարգսյանը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, որոնք հայտնի են «Մադրիդյան սկզբունքներ» անվանումով, Հայաստանին և Ադրբեջանին էին ներկայացրել Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգործնախարարները և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Իսպանիայի մայրաքաղաքում 2007 թվականի նոյեմբերին։

Մադրիդյան սկզբունքների հիմնական կետերն են` հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Արցախի շուրջ ընկած տարածքի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, Արցախին միջանկյալ կարգավիճակ տալը, շրջանի ինքնավարության և անվտանգության երաշխիքների ապահովումը, Հայաստանի և Արցախի միջև միջանցքի բացումը, հետագայում ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշում` բնակչության իրավաբանորեն պարտադիր կամարտահայտման հիման վրա, իրենց նախկին բնակության վայր փախստականների վերադարձի իրավունքների ապահովում, անվտանգության միջազգային երաշխիքները, այդ թվում խաղաղության պահպանման գործողությունները։

Լրահոս
0