ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի։ Տեղեկությունն այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Վրաստանիր նախագահի մամուլի ծառայությունից։
«Այցը տեղի կունենա մարտի սկզբին, սակայն այլ մանրամասներ դեռ հայտնի չեն», – ասացին մամուլի ծառայությունում։
Սա նախագահի պաշտոնում Զուրաբիշվիլու առաջին այցն է Հայաստան։ Տարածաշրջանային ուղևորությունը նա սկսել է Ադրբեջանից։
Հիշեցնենք` Վրաստանի նախագահի բազում թեկնածուներից Սալոմե Զուրաբիշվիլին միակն էր, ով ստացավ հայկական համայնքի զանգվածային աջակցությունը։
Ի դեպ, Զուրաբիշվիլիի մայրն ու ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը երիտասարդ տարիքում ծանոթներ էին։ Ինքը` Զուրաբիշվիլին, պատմում էր` ինչպես են նրանք Փարիզում պարել։