00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարսում քանդված տունն իսկապես Չարենցի՞նն էր, թե՞ գումար էին աշխատում միամիտ հայերի միջոցով

© SputnikДом Егише Чаренца в Карсе
Дом Егише Чаренца в Карсе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարսում քանդված կառույցը բանաստեղծ Եղիշե Չարենցի տո՞ւնն է, թե՞ ոչ։ Մասնագետների կարծիքները տարբեր են։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Կարսում քանդված կառույցը բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը չէր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց չարենցագետ Դավիթ Գասպարյանը։

Հիշեցնենք` փետրվարի 27–ին տեղեկություն էր տարածվել, թե Կարսում քանդել են այն տունը, որն ավանդաբար համարվել է Չարենցի տունը։

«Քանդված կառույցը Չարենցի տունը չէ։ Չարենցն իր տան տեղն այսպես է նկարագրում. «Մենք ապրում էինք Վարդանի կամրջի մոտերքը, բերդի տակ, և տնից իջնելիս մենք կարծում էինք, որ կհասնենք գետափնյա փողոցը և այնտեղից կնայենք հորդած ջրերին»: Եղբոր հետ իրենց տնից իջել են, Կարս գետին են վերևից նայել: Ուրեմն Չարենցի տունը գետի ոչ թե այս, այլ այն ափին է՝ Վարդանի կամրջի մոտ», – ասաց Գասպարյանը։

Գասպարյանն առաջարկեց ճիշտ տունը գտնել, նորոգել ու դարձնել թանգարան:

Պատմաբան Էդիկ Մինասյանն էլ նշեց, որ տարիների ընթացքում տեղանքը կարող էր փոխված լինել, այդ պատճառով էլ Չարենցի նկարագրությունն ու իրականությունը չեն համընկնում։

Дом Егише Чаренца в Карсе - Sputnik Արմենիա
Կարսում քանդել են Եղիշե Չարենցի տունը. տեսանյութ

«Փաստ չէ, որ սա Չարենցի տունը չէ։ Պետք է փորփրել արխիվներում։ Այսօր Կարսի բերդի տակի եղած ամբողջ տները քանդված են հիմնահատակ։ Եթե տունն այնտեղ եղել է, արդեն վաղուց չկա», – ասաց Մինասյանը լրագրողների հետ զրույցում։

Մասնագետներն առաջարկեցին փորձագետների խումբ ձևավորել, որը կզբաղվի Արևմտյան Հայաստանում հայկական մշակութային հուշարձանների պահպանման ու վերականգնման հարցերով, որոնց թվում կլինի նաև Չարենցի տունը։

Հայ մասնագետները բազմաթիվ անգամ են հայտարարել, որ Չարենցի տունը չկա։ Իսկ այն կառույցը, որը ցույց են տալիս զբոսաշրջիկներին, պարզապես գումար վաստակելու լավ միջոց է։

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ -ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները:

Скульптор и художник Николай Никогосян - Sputnik Արմենիա
Սիրո 99 տարի կամ ինչպես մեծն Նիկողոսյանը Չարենցին ծեծեց կնոջ պատճառով

Չարենցի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912 թ-ին՝ Թիֆլիսի «Պատանի» ալմանախում: 1914 թ-ին Կարսում լույս է տեսել նրա առաջին գրքույկը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», իսկ 1915 թ-ին Թիֆլիսում՝ «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915 թ-ին զինվորագրվելով հայկական կամավորական խմբին` հասել է Վանի մատույցները, ականատես եղել պատերազմի դաշտում և Վանում՝ «Մեռած քաղաքում», տեղի ունեցող ողբերգությանը: Տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ գրել է «Դանթեական առասպել» (1916 թ.) պոեմը:

1935 թ-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ. 1937 թ-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու:

Լրահոս
0