00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Սանասարյանը հիշեց անմեղության կանխավարկածի մասին. ինչպես ասում են` բարև ձեզ

© Sputnik / Aram NersesyanКандидаты от блока "Мой Шаг" следят за онлайн трансляцией подсчета голосов досрочных выборов в НС РА (9 декабря 2018). Еревaн
Кандидаты от блока Мой Шаг следят за онлайн трансляцией подсчета голосов досрочных выборов в НС РА (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հինգշաբթի տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն. «թավշյա» իշխանությունը` ի դեմս Դավիթ Սանասարյանի, վերջապես հիշեց «անմեղության կանխավարկած» հասկացության գոյության մասին։ Ավելին, նա հիշեց նույնիսկ «նախաքննական գաղտնիքի» մասին։ Հիշեց, երբ գործը հասավ իրեն, երբ արդեն «նախկիններից» և օտարներից ոչ մեկին չէին կարող մեղադրել։

Հայաստանի Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ստիպված էր պատասխանել լրագրողների հարցերին մի գործի վերաբերյալ, որի շրջանակում ձերբակալվել են նրա ենթակաները։ Այնպես չէ, որ նրա պատասխանները սենսացիոն էին, սենսացիան այն էր, որ նոր իշխանությունը հիշեց անմեղության կանխավարկածի և նախաքննական տեղեկատվությունը չհրապարակելու կարևորության մասին։

Глава гос.контрольной службы Давид Санасарян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ովքե՞ր են ՊՎԾ–ի ձերբակալված աշխատակիցները. պարզաբանում է Դավիթ Սանասարյանը

Ե՛վ ՊՎԾ–ն, և՛ ԱԱԾ–ն երկար կմկմում էին, մինչև ըմբռնելի տեղեկություն տվեցին այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Պետական վերահսկողական ծառայությունում։ Ոչ մեկի մոտ կասկած չմնաց, որ ինչ–որ արտառոց բան է տեղի ունեցել, լուրերը տարածվել էին, բայց, վերջապես, ԱԱԾ–ից բացատրեցին գործի էությունը։

Հաղորդագրության մեջ գրեթե կրկնված էր այն, ինչը մի քանի օր առաջ հայտնի էր դարձել տեղեկատվության արտահոսքի շնորհիվ։ Պետգնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ծառայության գլխավոր  մասնագետ Գևորգ Խաչատրյանը ձերբակալվել են քրեական գործի շրջանակում, քանի որ ապօրինի կերպով միջամտել են Առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը։

Կարճ ասած` ծառայությունում որոշել էին, որ այսուհետ հեմոդիալիզի համար սարքավորումը պետք է առաքի այլ կազմակերպություն, ոչ այն, որը զբաղվում էր դրանով մինչև հիմա։

Եվ ահա «Զորաշեն» ընկերությունը, որը նախկինում զբաղվել էր կահույքի բիզնեսով, որոշել էր փորձել ուժերն առողջապահության ոլորտում։ Որպեսզի ընկերությունը կարողանա հաղթել առաքումների մրցույթները, ծառայության աշխատակիցների ջանքերով փոխվել էին մրցութային պայմանները` պահանջների մակարդակը, հետևաբար, սարքավորումների որակը նվազեցնելու  համար։

Служба национальной безопасности - Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում ՊՎԾ պաշտոնյաների կալանավորման մասին

Կոռուպցիա՞։ Ոչ, չենք լսել, մենք արդեն 150 անգամ արմատախիլ ենք արել այն` տարին դեռ չբոլորած, ի՞նչ եք ասում...

Հիմա երկուսը կալանավորված են, իսկ Դավիթ Սանասարյանը բնութագրում է նրանց որպես «օրինակելի» աշխատակիցներ։ Եվ ոչինչ, որ նման «օրինակելի» աշխատողների պատճառով կարող են մահանալ ավելի քան 60 հիվանդներ միայն Վանաձորում, որոնց համար մեկ օր հապաղումը կարող է ճակատագրական դառնալ։

Այո, իհարկե, այդ աշխատակիցների մեղքը պետք է ապացուցել, չէ որ գոյություն ունի անմեղության կանխավարկածի կարևորագույն սկզբունքը։ Այո, չի կարելի տարածել նախաքննության տեղեկատվությունը և մինչև դատարանի որոշումը մարդուն հանցագործ անվանել։

Միայն թե անասելիորեն զարմանում ես, երբ այդ մասին հիշեցնում է Դավիթ Սանասարյանը։ Թեև, հավանաբար ուրիշ Դավիթ Սանասարյան էր հայտարարել ԵՊՀ–ում «800–միլիոնանոց չարաշահումների» մասին և մեղադրել ռեկտոր Արամ Սիմոնյանին ամեն ինչի մեջ` մոռանալով անմեղության կանխավարկածի և նախաքննական տեղեկությունները հրապարակելու անթույլատրելիության մասին։

Ի դեպ, նրա հայտարարած 800 միլիոն դրամը գործի ընթացքում փոքրացել է շագրենի կաշվի նման և կանգ առել ընդամենը 50 միլիոնի վրա։ Հետո էլ մեծ հարց է` եղե՞լ են արդյոք խախտումներ։

Ректор ЕГУ Арам Симонян на внеочередном заседании Ученого совета ЕГУ (19 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հալվող միլիոնները. ԵՊՀ ռեկտորի դեմ արշավը աղետ չի դառնա՞ Հայաստանի իմիջի համար

Հավանաբար ուրիշ, ոչ մեր կրթության նախարարն էր ասել, որ ԵՊՀ ռեկտորը «ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ»։ Հենց այդպես` ասոցացվում է, և հրաժեշտ ենք տալիս անմեղության կանխավարկածին։ Պետք է խաչակնքվել, երբ «ասոցացվում է»։

Առանց աուդիտորական ստուգման, բացարձակապես առանց փաստարկների, նույն նախարարը «Այբ» կրթական հիմնադրի համահիմնադիր և դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Տեր Մեսրոպ քահանային անվանել էր մարդ, որը ամենամեծ վնասն է հասցրել կրթական համակարգին։

Դա, հավանաբար, ինչ–որ ուրիշ իշխանություն է եղել, այլ ոչ թե «թավշյա»` առանց հիմքերի մեղադրելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենին նրանում, որ նա իբր կազինոյում հիմնադրամի միջոցներից տանուլ է տվել ավելի քան քառորդ միլիոն դոլար։ Հետո  պարզվել է, որ Վարդանյանը ոչ թե հարյուր հազարավոր դոլարներ, այլ ընդհանրապես ոչ մի բան չի ծախսել, բայց ամեն ինչ ուռճացվել էր շատ պաթետիկ, առանց քննության, առանց անմեղության կանխավարկածի։

Исполнительный директор Всеармянского фонда Айастан Ара Варданян на открытии административного здания общины Иванян (19 мая 2018). Карабах - Sputnik Արմենիա
Արա Վարդանյանը «Հայաստան» հիմնադրամի գումարները վերադարձրել է. հայտարարություն

Մանվել Գրիգորյանի, Ալեքսանդր Սարգսյանի և մյուսների հարցում չարաբաստիկ անմեղության կանխավարկածը նույնպես չգործեց։ Արդյունքում հայտնի «տուշոնկաների» մասին այլևս չեն հիշում, իսկ ճանապարհային տեսախցիկները և արագաչափերը, որոնք, ինչպես հայտարարվել է, «Սաշիկի համար են աշխատում» և նրան են պատկանում, փաստվեց, որ պետության բյուջեն են լցնում։

Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, երբ ասես հատուկ ոտնահարվել է այդ կանխավարկածը, երբ մարդիկ հանցագործ են հայտարարվել նույնիսկ նախաքննության ավարտից առաջ։

Իսկ հիմա հանկարծ հիշել են դրա մասին։ Նախաքննական տեղեկատվությունը չհռչակելու մասին նույնպես հիշել են, երբ խոսքը վերաբերվեց իրենց կադրերին, իրենց աշխատակիցներին։ Ոչ, իհարկե, իր աշխատողների թիկունքին կանգնելը գովելի է ցանկացած ղեկավարի համար, բայց ինչո՞ւ է այդքան ընտրովի այդ սկզբունքայնությունը։

Մյուս կողմից, իհարկե, հուսադրող է, որ «յուրայիններին» կարող են ենթարկել պատասխանատվության. թեև կապրենք, կտեսնենք, թե այս ամենն ինչով կավարտվի։

Չգիտես ինչու, թվում է, որ միայն այս գերատեսչությունում չէ, որ արմատախիլ չեն արել կոռուպցիան. բայց թողնենք դա պատկան մարմիններին և չխախտենք հիմնարար սկզբունքները։

Ի դեպ, հինգշաբթի խայտառակ կերպով տապալվեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին պաշտոնաթող անելու իշխանությունների՝  «ԵՊՀ» հիմնադրամի կանոնադրությամբ և օրինական գործընթացով կազմակերպած փորձը։

Լրահոս
0