00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկատերինբուրգում հրդեհի ժամանակ երեխաների փրկած Ավետիսյանին չեն շտապում օգնել

© Photo : Артем УСТЮЖАНИН / E1.RUСемья Геворга Аветисяна
Семья Геворга Аветисяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկատերինբուրգում վառվող տնից երեխաներին փրկած հայը դեռ ընտանիքի հետ բնակվում է վարձով` սպասելով քաղաքային իշխանությունների աջակցությանը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Եկատերինբուրգում երեք երեխայի կյանք փրկած Գևորգ Ավետիսյանի բնակարանային խնդիրը չի լուծվել, թեև քաղաքապետ Ալեքսանդր Վիսոկինսկին հայտարարել էր լրագրողներին, որ զբաղվում է այդ խնդրով։

Հունվարի վերջին Ավետիսյանը Եկատերինբուրգի Ցիգանսկի ավանում այրվող տնից երեխաների էր փրկել։

Քաղաքային իշխանությունները նրան պարգևատրեցին պատվոգրով և կրակմարիչ շնորհեցին։ Սակայն մեկ ամիս անց նրան հինգ երեխաների և կնոջ հետ վտարեցին տնից։

Семья Геворга Аветисяна - Sputnik Արմենիա
Անօթևան հերոսը. կրակից երեք երեխաների փրկած բազմազավակ հային փողոց են վռնդում

Sputnik Արմենիայի թղթակցին Ավետիսյանը հայտնեց, որ շարունակում է ապրել վարձակալած բնակարանում, և Եկատերինբուրգի քաղաքապետի հետ որևէ հանդիպում չի ունեցել, թեև քաղաքապետարանում նրան խոստացել էին օգնել հերթ կանգնել բնակարան ստանալու  համար։

«Գուցե, նա ինչ–որ կարգադրություն է արել, սակայն մեզ այն դեռ չի հասել», – նշեց Ավետիսյանը։

Նա նաև նշեց, որ որոշ քաղաքացիներ պատրաստ են նրան ժամանակավոր օգնություն տրամադրել մինչև կլուծվի բնակարանային հարցը։ Ավելին, հայկական համայնքի ներկայացուցիչները փորձում են օգնել աշխատանքի հարցում, ինչպես նաև աջակցել այլ հարցերում, սակայն նրա բազմազավակ ընտանիքի հիմնական խնդիրը նախկինի պես բնակարանն է մնում։

Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսանդր Վիսոկինսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ տեղյակ է Ավետիսյանների ընտանիքի իրավիճակին և խոստացել է օգնել։

«Այո, մենք հիմա զբաղվում ենք դրանով։ Հասկանալի է, որ հնարավորություն ենք փնտրելու օգնել նրանց։ Այն, ինչ օրենքի սահմաններում է, մենք անկասկած, կանենք», – վստահեցրել է քաղաքապետը։

Ավետիսյանը կնոջ` Տատյանայի հետ բնակվում էր մեկ հարկանի երկու սենյականոց բնակարանում, որը պատկանում էր ձեռնարկությանը։ Տունը Տատյանային էր հասել պապից։ Ընտանիքը վերանորոգել էր այն, ծախսել ավելի քան 300 հազար ռուբլի, կարգի բերել տունը, սակայն վերջերս դատական կարգադրիչները հարկադրել էին լքել այն։

Ինչպես պարզվեց, հարևանները, որոնք նաև նրանց բարեկամներն էին, բողոքել էին բազմազավակ ընտանիքի դեմ, պահանջելով վտարել նրանց տնից։ Դատարանը որոշել էր, որ Տատյանան և իր երեխաները բնակարանից օգտվելու իրավունք ունեն, սակայն տվյալ բնակարանը զբաղեցնելու իրավական հիմքերի բացակայության պատճառով նրանց մերժել էին սոցիալական վարձակալության պայմանագիր կնքել։

Լրահոս
0