ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարության անդամներն այսօր կառավարության նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին շնորհավորեցին ծննդյան 30-ամյակի առթիվ:
Օրակարգի հարցերը սպառվելուց հետո հոբելյանի մասին հիշեցրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Նույն հուշումն էր ուզում անել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, բայց քանի որ Աղաջանյանն առաջ անցավ, նրան մնաց միայն միանալ շնորհավորանքին ու խոստովանել, որ Տիգրան Ավինյանի հետ աշխատելն իր համար շատ հաճելի է: