ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ստավրոպոլի երկրամասում միկրոավտոբուսի վթարից տուժած հայերից ամենափոքրը 30 տարեկան է, ամենամեծը` 63։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նշելով տուժածների անուններն ու տարիքը։
«Երեկ` փետրվարի 27-ին, տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժել են Արմինե Բաբկենի Տոնյանը (ծնված 1961 թ.), Ռոմեն Հրաչիկի Բաբայանը (ծնված 1972 թ.), Կարինե Սերգեյի Սվյատեցկայան (ծնված 1973թ.) և Արփիկ Վալուշի Գրիգորյանը (ծնված 1956թ.), Հայկ Աբրահամի Ազարյանը (ծնված 1973 թ.) և Հրաչիկ Մխիթարի Մանուկյանը (ծնված 1989 թ.)»,– նշված է հաղորդագրության մեջ։
Տուժածներին վթարից հետո տեղափոխել են Նևինոմինս քաղաքի հիվանդանոց, որտեղ Հայկ Ազարյանը և Հրաչիկ Մանուկյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել ժամը 12:10-ին Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կմ-ին (Քոչուբեևսկիի շրջանից 10-կմ հեռու)։ «Mercedes Vito» մակնիշի 75PO755 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից առվակում: