ZTE ընկերությունը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող WMC 2019 ցուցահանդեսում ներկայացրել է իր ստեղծած երկու ռոբոտներին, որոնցից մեկը դաշնամուր նվագել գիտի, մյուսը ցուցադրում է հարվածային գործիքներ նվագելու հմտությունները։
Ռոբոտների մանրամասն տվյալներն առայժմ հայտնի չեն, բայց կարող եք լսել նրանց կատարումը, եթե դիտեք տեսանյութը։
ZTE–ն չինական ընկերություն է, որը հեռահաղորդակցության սարքավորումներ ու բջջային հեռախոսներ է արտադրում։
Հիշեցնենք, որ Համաշխարհային մոբայլ կոնգրեսը` WMC-ը, ամեն տարի Բարսելոնայում ցուցահանդես է կազմակերպում, որի ընթացքում ներկայացվում են տարվա նորույթները։
Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում են թվային աշխարհի բոլոր մեծ ընկերությունները (ավելի քան 2000 ընկերություն), բացի Apple-ից։ Ցուցահանդեսը մեկնարկել է փետրվարի 28-ին և կավարտվի այսօր։