ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է քաղաքական կոնսուլտացիաների շարքը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Կարապետյանի հանդիպման սիրելի վայրը «Հրազդան» հյուրանոցի նախասրահի սրճարանն է»,– նշված է հոդվածում:
Ըստ պարբերականի` Կարապետյանը հիմնականում խոսում է Հայաստանի տնտեսության և քաղաքական համակարգի դեգրադացիայից և առաջարկում է համատեղ լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»: