ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ռուսաստանում երիտասարդների մեծ մասը սկսում է սեռական կյանքով ապրել 16-17 տարեկանից։ Այս մասին փորձագետ Օլեգ Ապոլիխինը հայտնել է ՌԻԱ Նովոստիին։
Ապոլիխինն այս մասին հայտնել է Դաշնության Խորհրդում «Տղամարդկանց առողջության պահպանման արդիական հարցերը» կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքով` այսպես կոչված «ռեպրոդուկտիվ ներուժը» մեծ մասամբ կախված է մարդու ռեպրոդուկտիվ առողջությունից ու վարքից։ Նա նշել է, որ ծնել պատրաստվող կանանց 77,4%–ն արդեն որոշակի պաթոլոգիաներ ունեն։
«Երբ մեր գործընկերների հետ վերլուծում էինք` որն է խնդիրը, մենք հասկացանք, որ այսօր աղջկա սեռական դեբյուտի միջին տարիքը 16-17 տարեկանն է... Տղաների համար` 16-17 տարեկանը, իսկ շատերի համար շատ ավելի շուտ», – ասաց փորձագետը։
Միաժամանակ կանայք ամուսնանում են 24-26 տարեկանում, իսկ տղամարդիկ` 26-29։
Արդեն երեխայի ծնվելու պահին երիտասարդները «մանրէների մեծ փունջ» են հավաքած լինում, ու դա ազդում է ապագա երեխայի առողջության ու հնարավորությունների վրա։