«Պետք է հաշվի առնել, որ Սոչիի եռակողմ գագաթնաժողովից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քրդերին հորդորեց երկխոսության մեջ մտնել Դամասկոսի վարչակարգի հետ, այդ ժամանակ արդեն ամեն ինչ ասված էր»,-նկատում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։
Թուրքագետը կարծում է, որ Իրանը նույնպես համամիտ է Պուտինի հորդորի հետ, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ չի կարողանում ակնհայտորեն հակադրվել Պուտինին, քանի որ իր սանձարձակ հայտարարություններով փչացրել է հարաբերությունները թե՛ ԱՄՆ-ի, և թե՛ Եվրամիության երկրների հետ։
Հաղորդավար` Արման Վանեսքեհյան։