ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Առնվազն 20 մարդ է մահացել, մոտ 50–ը տուժել են Կահիերում գլխավոր երկաթուղային կայարանում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է Daily Star պարբերականը։
Պարբերականի տեղեկացմամբ`գնացքը ինչ-որ արգելքի է բախվել Ռամսիս կայարանում 7–րդ հարթակին մոտենալիս։ Դրա հետևանքով վագոններում պայթյուն է որոտացել ու հրդեհ է բռնկվել։ Տուժել ու մահացել են հիմնականում հարթակում եղած մարդիկ։
#BREAKING: At least 24 dead and 50 injured after a train accident, causing a fire, at Ramses Station in #Cairo #Egypt. pic.twitter.com/SLvUzGEIvF
— Æźź (@azz________) 27 февраля 2019 г.
Եգիպտական ԶԼՄ–ները հայտնում է 24 մահացածի ու 50 վիրավորի մասին։ Տեղեկացնում են նաև, որ մարդիկ հիմնականում թունավորվել են ածխագազով, քանի որ խուճապից չեն կարողացել լքել հարթակն ու կայարանի շենքը։
Մարդկանց տարհանել են, գնացքների երթևեկությունը դադարեցվել է։