00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կախարդական» բաժակ` լիմոնադի համար. հայկական ստարտափը գնահատել են Pepsi–ում

© Sputnik / Aram GareginyanМовсес Макарян из стартапа Magicup, создавшего стаканы с саморазогревом
Мовсес Макарян из стартапа Magicup, создавшего стаканы с саморазогревом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
MagiCup ստարտափը ստեղծել է բաժակներ, որոնք կարող են ինքնուրույն տաքացնել սուրճը կամ սառեցնել հյութը։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. MagiCup ստարտափը նոր «մոգական» բաժակ է ստեղծել։ Ամռանը թիմը ներկայացրել էր մի բաժակ, որն ինքնուրույն թեյ կամ սուրճ էր պատրաստում։ Հիմա «տաք» բաժակից բացի կա նաև «սառը» բաժակ։ Այն սառեցնում է հյութը (լիոմնադը, սուրճը)` դրա ջերմաստիճանը շրջակա միջավայրի համեմատ նվազեցնելով 12 աստիճանով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ստարտափի ղեկավար Մովսես Մակարյանը։

«Այսինքն` եթե դուք լողափին եք ու դրսում +30 է, ապա ջուրը կամ հյութը +18 աստիճան կդառնա։ Սա այնքան էլ քիչ չէ, եթե շուրջդ ահավոր շոգ է», – ժպտում է Մովսեսը։

Геймеры - Sputnik Արմենիա
«Ես լավն եմ, եկեք խաղանք». ֆրանսահայը Գյումրիում ստարտափ է բացել գեյմեր երեխաների համար

Այդ բաժակները կրկնակի պատեր ունեն։ Դրանց արանքով ռեագենտներ են անցնում։ Երբ բաժակն օգտագործում եք, դրանք սկսում են գործել։

Ինչպե՞ս է դա տեղի ունենում, գաղտնիք է։ Մովսեսն ինքն էլ չգիտի բոլոր նրբությունները։ Բայց շուկայի նրբությունները լավ ուսումնասիրել է։ Իր «տաք ու սառը» գաղափարով նա կարողացել է վարակել մի քանի քիմիկոսի և ինժեների, նաև իր դասընկերներին։

Մենք արդեն գրել ենք Մովսեսի մասին։ Նա ծնվել է Խորհրդային Միության արդյունաբերական կենտրոններից մեկում` Վանաձորում։ Մովսեսը խորհրդային ժամանակները չի տեսել. նա հիմա ուսանող է։ Հայրենի քաղաքում ավարտելով ութ դասարան` նա Սինգապուրի լիցեյներից մեկն է ընդունվել։ Հիմա նա Դուբայում բիզնես ադմինիստրացիա է սովորում։ Նախագիծը սկսել է իր դասընկեր, Հնդկաստանից Ջայ Մալխորտայի ու ևս մի քանի ընկերների հետ։

Ինժեներներն ու քիմիկոսներն իր հոր ծանոթներն են։ Նրանք դեռ հիշում են այն ժամանակները, երբ Վանաձորը (այն ժամանակվա Կիրովականը) ճշգրիտ ինժեներիայի ու մեծ քիմիայի քաղաք էր։

«Թե ինչ կառուցվածք ունի բաժակն ու ինչ ռեագենտներ են օգտագործվում, գիտեն բոլորը։ Կարող եմ մեկ բան ասել` ռեագետնտեն անվտանգ են շրջական միջավայրի համար», – նշեց Մակարյանը։

Ընկերության հիմնադիրները չեն ուզում մրցել «կոլայի» կամ «պեպսիի» հետ, ուզում են համագործակցել նրանց հետ։ Տեխնոլոգիան պատրաստ են առաջարկել հետաքրքրված բոլոր արտադրողներին։ Նորույթն արդեն գնահատել են Pepsi–ի հայաստանյան գրասենյակում։ Ու դա հենց այնպես չէր։

1998  թվականին Pepsi–ն պատրաստվում էր իր համար նման շշեր թողարկել։ Բայց երբ նախագիծն արդեն պատրաստ էր, որոշել են հրաժարվել դրանից. սառեցնող ռեագենտների անվտանգության վերաբերյալ կասկածներ էին ի հայտ  եկել։ Վերջին տարիներին շուկայում ամերիկյան տեխնոլոգիա է հայտնվել (գյուտարարը Միտչել Ջոզեֆն է ու նրա Joseph Company International ընկերությունը)։ Ընկերությունը սկսել է էներգետիկ ըմպելիքներ թողարկել բանկաներում, որոնք գործում են ածխաթթվային գազի հիման վրա։ Հիմա Հայաստանում էլ է նման տեխնոլոգիա հայտնվում։ Մովսեսը վստահեցնում է, որ նման նպատակ ունի, բայց տեխնոլոգիան այլ է։

Pepsi–ից բացի մի քանի ընկերություն է լ է հետաքրքրված նորույթով։ MagiCup–ը դեռ չի բացահայտում, թե որ ընկերությունների մասին է խոսքը։ Նոր արտադրությունը ուզում են հիմնել հենց Հայաստանում, Մովսեսի հայրենի Վանաձորում։ Բաժակների համար կոնվեյերն արդեն գնել են, իսկ առաջին նմուշներն արդեն պատրաստ են (տես լուսանկարները)։ «Տաք» բաժակները կարմիրով են նշված են, «սառը»` կապույտ։

© Sputnik / Aram GareginyanMagiCup
«Կախարդական» բաժակ` լիմոնադի համար. հայկական ստարտափը գնահատել են Pepsi–ում - Sputnik Արմենիա
MagiCup

Բաժակները միանգամյա օգտագործման համար են, բայց ինժեներներն արդեն պլաստիկի վերամշակման տեխնոլոգիա են պատրաստել։

«Ինչ վերաբերում է ռեագետնտներին, ապա նույնիսկ, եթե միլիոնից մեկ բաժակում ճեղք լինի, կամ երեխան մտածված այն ինչ–որ բանով ծակի, դրանով հնարավոր չէ թունավորվել։ Այն ասես շամպուն լինի։ Եթե բերանի կամ աչքի մեջ է ընկնում, այդքան էլ հաճելի չէ, բայց թունավոր չէ», –ասում է Մովսեսը։

Հիմա գյուտարարները բաժակների ձևն ու կառուցվածքն են քննարկում։

Լրահոս
0