ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր հատվածը, Վարդենյաց լեռնանցքը և «Մեղրու սար» կոչվող հատվածը (բուք է):
Սպիտակի ոլորաններն ու Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց) դժվարանցանելի են միայն բեռնատար ավտոմեքենաների համար:
Լոռու, Վայոց ձորի և Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և «Սիսիանի զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն:
Երևան-Սևան ավտոճանապարհի 25-ից 30-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: