00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվում առաջ են մղում դեպքերի ամենաանհեթեթ վարկածը. փորձագետը` Սումգայիթի ջարդերի մասին

© Sputnik / Ruben Mangasaryan / Անցնել մեդիապահոցТраурное шествие в Ереване 8 марта 1988 года в память о жертвах Сумгаитского погрома
Траурное шествие в Ереване 8 марта 1988 года в память о жертвах Сумгаитского погрома - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը համոզված է, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչությունը կտրուկ ակտիվացել է։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Ադրբեջանն առաջ է մղում անհեթեթ «տեսություն», որի համաձայն Սումգայիթում հայերի ջարդերը կազմակերպել են քաղաք ներթափանցած «դաշնակցականները»։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսին ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

1988թ.–ի փետրվարի 27-29–ը Ադրբեջանի Սումգայիթ հայաբնակ քաղաքում տեղի ունեցած կոտորածները հանգեցրել են տասնյակ զոհերի և հարյուրավոր վիրավորների։ Դա նշանակալի իրադարձություն և բեկումնային կետ է դարձել ազգամիջյան հակամարտության սրման մեջ, ինչը հանգեցրել է Սումգայիթից Արցախ և Հայաստան հայ փախստականների առաջին հոսքերին։

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (14 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սումգայիթի ջարդերը Արցախում իրականացվող խաղաղ ցույցերի պատասխանն էր. Փաշինյան

Մարտիրոսյանի խոսքով` երկար տարիներ ադրբեջանական քարոզչությունը հստակ չի իմացել, թե ինչպես արձագանքի Սումգայիթում հայերի կոտորածի թեմային։ Ակնհայտ է, որ չի հաջողվի հարցը փակել, ուստի պետք էր ստեղծել իրադարձությունների` իրենց համար բարենպաստ պատկեր։ Հետո հայտնվել են սումգայիթյան ողբերգության տարատեսակ պատճառներ և «սցենարներ»։

«Առաջին սցենարի համաձայն`1988թ.–ին Հայաստանում իբր տեղի են ունեցել ադրբեջանցիների կոտորածներ, որոնք փախել են Սումգայիթ, որտեղ տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ։ Այդ թեման փորձել են տարածել նաև միջազգային ԶԼՄ–ներում», – ասաց Մարտիրոսյանը։

Հետո սկսել են առաջ մղել այն գաղափարը, որ ամեն ինչ կազմակերպվել է խորհրդային Պետական անվտանգության կոմիտեի կողմից։ Արդյունքում հանգել են ավելի անհեթեթ վարկածի։ Քանի որ հարյուրավոր ջարդարարների շարքում եղել է Էդուարդ Գրիգորյանը (կիսով չափ հայ, նրա ընտանիքը վաղուց լքել է Հայաստանը), ապա կենտրոնացել են նրա վրա։

«Ադրբեջանական կողմը փորձում է վերածել դա գաղտնի տեսության. իբր հայերը կամ «դաշնակցականները» (շատերը հավատում են այն միֆին, որ բոլոր հայերը դաշնակցականներ են) նախապես թափանցել են Սումգայիթ և կազմակերպել կոտորածները` ղարաբաղյան շարժումը սկսելու համար», – ասաց Մարտիրոսյանը։

Թեև վարկածն ինքնին անհեթեթ է, այնուամենայնիվ, ադրբեջանցիներն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։

Փորձագետը հիշեցրեց, որ բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ Սումգայիթում հայերի կոտորածը նախօրոք ծրագրված է եղել։ Կոտորածների օրերին շատ հայերի բնակարաններում չեն աշխատել հեռախոսները, միլիցիան ոչ մի կերպ չի արձագանքել քաղաքում կատարվող անկարգություններին։ Ավելին` վկայություններ կան, որ միլիցիոներներ են եղել նաև ջարդեր իրականացնողների շարքերում, որոնք ունեցել են նախօրոք կազմված հայերի հասցեների ցուցակները։

Военнослужащая Анаит Мартиросян - Sputnik Արմենիա
Սումգայիթի, Բաքվի ջարդեր. ինչպես հայ կինը լուծեց ամուսնու վրեժը

Փորձագետի խոսքով` ինչ-որ պահի Ադրբեջանում հակահայկական քարոզչությունը կտրուկ նվազել է։ Բաքվում չեն իմացել, թե ինչպես արձագանքեն Հայաստանում ընթացող հեղափոխական իրադարձություններին, հատկապես, Երևանի նկատմամբ միջազգային ԶԼՄ–ների ուշադրության ֆոնին։

«Բայց վերջին օրերին հակահայկական քարոզչությունը կտրուկ ակտիվացել է։ Առասպելացվում են Խոջալուի դեպքերը, նրանք փորձում են քարոզչական պիտակներ ներմուծել այլ երկրներ։ Ակտիվորեն աշխատում են Ադրբեջանի դեսպանատները, կան լուրջ ֆինանսական ներդրումներ», – հաղորդեց Մարտիրոսյանը։

Facebook սոցիալական ցանցում նկատելի է, որ այդ թեմայով գովազդ են պտտում նույնիսկ Կարիբյան կղզիների լսարանի համար, որոնց բնակիչները դժվար թե գիտեն` որտեղ են գտնվում Հայաստանը և Ադրբեջանը։

Ինչպես նշեց Մարտիրոսյանը, բավական միակողմանի նյութեր են հայտնվել նաև որոշ ռուսական ԶԼՄ–ներում։ Դա խոսում է այն մասին, որ Բաքուն նրանց հետ լուրջ աշխատանք է տանում։

Նշենք, որ Սումգայիթի ջարդերի զոհերի ստույգ թիվը մինչև հիմա հայտնի չէ։ Այդ ժամանակի պաշտոնական տվյալների համաձայն` մահացել է 26 հայ, սակայն կան բազմաթիվ վկայություններ, որ երեք օրում քաղաքում սպանվել է և կտտանքների ենթարկվել մի քանի հարյուր հայ։

Լրահոս
0