00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՅՈՒՆԵՍԿՕ–ն կհամալրվի հայկական ժառանգությամբ. ինչ պետք է իմանալ ներկայացված արժեքների մասին

© Sputnik / Aram NersesyanТоржественное открытие школы с китайским обучением (22 августа 2018). Ереван
Торжественное открытие школы с китайским обучением (22 августа 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը մտադիր է համալրել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, սակայն գործընթացը բավական երկարատև է և ոչ այդքան հեշտ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը կարող է համալրվել Հայաստանի ազգային արժեքներով, սակայն դրա համար ժամանակ է պետք։ Այդ մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը։

Հայաստանի կառավարությունը շուտով կդիմի ՅՈՒՆԵՍԿՕ` համաշխարհային ժառանգության ցանկում ևս մի քանի ազգային արժեք համալրելու հայտով։

«Մշակույթի նախարարությունը կառավարությանն է ներկայացրել այն արժեքները, որոնք կարող են ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ։ Կառավարությունը հավանություն է տվել այդ ցանկին։ Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացնելու ընթացակարգը դեռևս առջևում է», – բացատրեց Կիլիչյանը։

Sputnik զրույց-Նաիրա Կիլիչյան (23.02.19) - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում. Հայաստանը պատրաստվում է նոր արժեք ներկայացնել

Նրա խոսքով` ուղղություններից մեկը, որի վրա աշխատում է Հայաստանի մշակույթի նախարարությունը, ոչ նյութական մշակության ժառանգության պահպանումն է։

Նրա խոսքով` սկզբում ընդունվում և լսվում են տարբեր առաջարկներ։ Առաջարկներ կարող են ներկայացնել ՀՀ քաղաքացիները, որոնք շահագրգռված են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությամբ, ՀԿ–ները, տարբեր գերատեսչությունները։ Առաջարկները քննարկվում են Մշակույթի նախարարությանը կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում, որտեղ ընդգրկված են լուրջ և պատասխանատու մասնագետներ։

Խորհրդի անդամների քննարկումներից հետո ստեղծվում է ոչ նյութական ժառանգության արժեքների ցանկ, դրանից հետո երկիրը հայտ է ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ–ի կենտրոնակայան։

Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ներկայացուցչական ցանկում ներառված են Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության վեց արժեքներ` հայկական դուդուկ (2008թ.), հայկական խաչքար (2010թ.), «Սասունցի Դավիթ» էպոսը (2012թ.), հայկական ավանդական լավաշը (2014թ.), ավանդական հայկական քոչարին (2017 թ.)։

«ՅՈՒՆԵՍԿՕ–ում ներկայացված են կոնկրետ ժողովրդի մշակութային արժեքները։ Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել իր ոչ նյութական մշակութային ժառանգությունը, եթե, իհարկե, այն համապատասխանում է չափորոշիչներին. ունի կրողներ, կենսունակություն, փոխանցման ավանդույթ։ Եվ նույն ժառանգությունը կարող է ներկայացվել տարբեր ժողովուրդների կողմից», – ասաց Կիլիչյանը։

Կիլիչյանի խոսքով` այսօր պաշտոնական Երևանը պետք է որոշի այս կամ արժեքի առաջնահերթության հարցը, քանի որ ցանկացած պետություն ՅՈՒԵՆՍԿՕ կարող է ներկայացնել տարեկան առավելագույնը մեկ արժեք։

ՀՀ մշակույթի նախարարության ներկայացրած որոշման նախագծի համաձայն` Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ընդգրկվել են հինգ ոչ նյութական մշակութային արժեք՝ «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառությունը», «Գյումրվա կլկլանը (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոնը», «Պարկապզուկը (տիկ)», «Կոխ ըմբշամարտը»:

Որդան կարմիր

Որդան կարմիրը յուրահատուկ ներկ է, որը Հայաստանում ստանում են արարատյան որդան կարմիրի էգերից։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու հինգ հավակնորդներից է։

© Photo : Public domain / Toros RoslinՀայկական մարանկարչություն. Կիլիկյան Լևոն թագավորը
ՅՈՒՆԵՍԿՕ–ն կհամալրվի հայկական ժառանգությամբ. ինչ պետք է իմանալ ներկայացված արժեքների մասին - Sputnik Արմենիա
Հայկական մարանկարչություն. Կիլիկյան Լևոն թագավորը

Տարբեր փորձագետների կարծիքով` ամենաորակյալ և կայուն ներկը ստացվում է հենց արարատյան որդան կարմիրից։ Մեքսիկական և լեհական որդանները, չնայած մի շարք առավելություններին, որակով զիջում են հայկական որդանին։ Ներկի երկարակեցության ապացույցներ կան։ Այն մինչ օրս կարելի է տեսնել հայկական եկեղեցիների որմնանկարներում և ձեռագիր մատյաններում։

Գյումրվա կլկլանը (մուշուրբա)

Գյումրի քաղաքի խորհրդանիշներից մեկը համարվում է մուշուրբան։ Այս յուրահատուկ թիթեղյա բաժակի առանձնահատկությունն այն է, որ դրա մեջ ջուրը միշտ սառն է մնում, նույնիսկ ամենաշոգ եղանակին։ Հետո էլ այն «երգում» է, երբ դրանով ջուր ես խմում։ Գյումրիում մի քանի տարի առաջ տեղադրվել է մուշուրբայի հուշարձան։

© Sputnik / Armenuhi MkhoyanՄուշուրբայի արձանը Գյումրիում
ՅՈՒՆԵՍԿՕ–ն կհամալրվի հայկական ժառանգությամբ. ինչ պետք է իմանալ ներկայացված արժեքների մասին - Sputnik Արմենիա
Մուշուրբայի արձանը Գյումրիում

Ստվերների թատրոն

ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության ցանկում հայտնվելու հավակնորդներից է հայկական ստվերների տիկնիկային թատրոնը։ Դրա մասին առաջին հիշատակությունները տանում են մինչև անտիկ ժամանակներ։ Ստվերների տիկնիկային թատրոնը լայնորեն տարածվել է 17–րդ դարում, երբ հայ վարպետները թատերականացված ներկայացումներ են կազմակերպել Կոստանդնուպոլիսում, Անկարայում, Բուրսայում, Տրապիզոնում, Թիֆլիսում, Շուշիում, Գյանջայում և այլն։

Թատրոնի այդ տեսակն ամբողջովին հիմնված է իմպրովիզացիայի վրա։

Պարկապզուկ

Հայկական երաժշտական փողային գործիքը` պարկապզուկը, շատերը համեմատում են իռլանդական պարկապզուկի հետ։ Այն կազմված է երկու և ավելի խողովակներից, լեզվակից և կաշվե պարկից։

© Sputnik / Рогов / Անցնել մեդիապահոցՀայկական երաժշտական գործիքներ
ՅՈՒՆԵՍԿՕ–ն կհամալրվի հայկական ժառանգությամբ. ինչ պետք է իմանալ ներկայացված արժեքների մասին - Sputnik Արմենիա
Հայկական երաժշտական գործիքներ

Պարկը կամ տիկը ծառայում է որպես օդի շտեմարան: Տիկի հետևի ոտքերի տեղում առաջացած անցքերը կապում են, վզի մասը՝ խցանում, իսկ առջևի ոտքերի տեղում ամրացնում են զույգ փողերը, որոնցից մեկով տիկը հնչեցնելու համար օդ են մղում և կուտակում, իսկ մյուսով՝ նվագում: Փողերը պատրաստում են եղեգնից կամ ծիրանենու, տանձենու, խնձորենու փայտից: Պարկապզուկը տեխնիկապես հարուստ նվագարան է և հնարավորություն է տալիս կատարելու թե՛ բարդ ստեղծագործություններ, թե՛ պարզ պարեղանակներ:

Կոխ

Եվս մի հավակնորդ է հայկական ազգային ըմբշամարտը` կոխը։ Նախքան գոտեմարտի սկիզբը, ազգային երաժշտության ներքո մրցակիցները միմյանց հետ պարում են ազգային պարեր, որից հետո միայն սկսում են մրցամարտը։

Մարտի տևողությունը 8 րոպե է։ Մաքուր հաղթանակի է հասնում այն ըմբիշը, որն իր մրցակցին գցում է թիակների վրա կամ մրցակցի թիկունքի և մրցագորգի միջև եղած անկյունը հասնում է 90 աստիճանի, կամ մրցակցին դնում է «կամուրջ» դրության մեջ, կամ մրցակցի նկատմամբ ձեռք է բերում 10 և ավելի միավոր։ Եթե մինչև մարտի ավարտը մաքուր հաղթանակ չի գրանցվում, ապա հաղթանակը շնորհվում է ավելի շատ միավորներ վաստակած մարզիկին։ Ըմբիշները գոտեմարտում են 7-9 մետր տրամագիծ ունեցող մրցագորգի վրա։

Լրահոս
0