ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Ամերիկացի Քրեյգ Քոուլին 39 տարի նստել է բանտում կրկնակի սպանության մեղադրանքով։ Պարզվել է, որ սպանությունն ինքը չի կատարել. նա 21 միլիոն դոլար փոխհատուցում կստանա։ Այդ մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը։
Տղամարդը մեղադրվել է 1978թ–ին նախկին ընկերուհու` Ռոնդա Վիկտի և նրա չորս տարեկան որդու սպանության մեջ։ Սակայն հետաքննությունը վերսկսելուց հետո գտել են ԴՆԹ–ի նմուշներ, որոնց շնորհիվ հաջողվել է հաստատել Քոուլիի անմեղությունը։
Քոուլիին ներում է շնորհվել 2017թ.–ի նոյեմբերին։ Ազատ արձակվելու պահին նա եղել է 70 տարեկան։ Ինչպես հայտարարել են Սիմի Վելլի քաղաքի իշխանությունները, տղամարդուն փոխհատուցում կվճարեն։
Սա երկրորդ դեպքն է, երբ փոխհատուցում է ստանում անմեղ դատվածը։ Ավելի վաղ Կալիֆոռնիայի նահանգապետ կարգադրել էր նահանգի գործադիր մարմնի բյուջեից Քոուլիին վճարել 2 միլիոն դոլար։