Համացանցում տարածվում է սոցիալական հոլովակ, որը կոչ է անում զբոսանքի ժամանակ հրաժարվել բջջային հեռախոսից։
Հեռախոսով տարված մարդիկ հայտնվում են տհաճ իրավիճակներում։ Ինչ–որ մեկը գլուխն է հարվածում պատին, մյուսն ընկնում է ջրափոսը։
Իսկ տեսանյութի վերջում երևում է, թե ինչ պատահում մարդու հետ, երբ նա ղեկի դիմաց նստած` աչքը չի կտրում հեռախոսից։