00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիբեռվրեժ. ինչպե՞ս նախկին գործատուից վրեժ լուծել և ջրից չոր դուրս գալ

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցВирус-вымогатель атаковал IT-системы компаний в разных странах
Вирус-вымогатель атаковал IT-системы компаний в разных странах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի՛ նեղացրեք ձեր աշխատակիցներին, առավել ևս, եթե նրանք ունեն ձեր ընկերության առցանց ռեսուրսների բանալիները, չէ՞ որ հեռանալիս նրանք կարող են դաժանաբար վրեժ լուծել ձեզանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետը ներկայացրեց Հայաստանում կիբեռվրեժի ամենատարածված ձևը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik

Աշխարհում շատ դեպքեր են հայտնի, երբ ՏՏ ոլորտի մասնագետները, ղեկավարությունից սրտնեղած, հագեցնում էի վրեժխնդրության ծարավը տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ և ստիպում ընկերություններին ֆինանսական և վարկանիշային լուրջ կորուստներ կրել։

Школьная инженерная лаборатория ArMath деревни Айгеовит - Sputnik Արմենիա
Ծրագրավորողներից բացի նաև ինժեներներ են պետք. ԻՏՁՄ-ն նոր առաջնահերթություններ է նշում

Կիբեռվրեժ կոչված երևույթը չի շրջանցել նաև Հայաստանը։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Հայաստանում կիբեռվրեժի ամենատարածված տեսակը` Facebook էջերի «գողությունն» է։

«Շատ հաճախ smm պատասխանատուները (սոցցանցերում ապրանքանիշի առաջխաղացմամբ զբաղվող մասնագետներ), աշխատանքը թողնելով, իրենց հետ տանում են ընկերության Facebook էջը։ Օրինակ, եթե դա զբոսաշրջային ընկերություն է, smm–ի մասնագետը կարող է վերանվանել այդ էջը և ջնջել մյուս ադմինիստրատորներին», – ասում է Մարտիրոսյանը։

Այդպիսով, գործակալությունը փաստորեն մնում է առանց պաշտոնական էջի, և մինչ այդ կատարված ամբողջ աշխատանքը, կորում է։

© Sputnik / Hayk PetrosyanՍամվել Մարտիրոսյան. մեդիափորձագետ
Կիբեռվրեժ. ինչպե՞ս նախկին գործատուից վրեժ լուծել և ջրից չոր դուրս գալ - Sputnik Արմենիա
Սամվել Մարտիրոսյան. մեդիափորձագետ

«Ընկերությունն այդ դեպքում ոչինչ անել չի կարող։ Ընդ որում՝ այս ոլորտը կարգավորող մարմիններ չկան։ Համենայն դեպս՝ ես ոչ մի դեպք չգիտեմ, որ գործը դատարան հասնի», – նշում է մեդիափորձագետը։

Անակնկալ հաշվետարից

Տեղական արտադրական ընկերություններից մեկի գործադիր տնօրենը, որը չցանկացավ հրապարակել անունը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե ինչ վատություն է արել ընկերությանը նախկին հաշվետարը։

 «Երկար ժամանակ մենք տեսնում էինք, որ մեր աշխատակիցը չի կարողանում գլուխ հանել իր ուսերին դրած պարտականություններից, այդ պատճառով էլ առաջարկեցինք նրան լրացուցիչ թրեյնինգ անցնել։ Սակայն նա հրաժարվեց, պատճառաբանելով, որ ժամանակ չունի։ Այդ ժամանակ մեզ ոչինչ չէր մնում, քան նրան տեղեկացնելը, որ նրա տեղը այլ մարդ կզբաղեցնի», – պատմում է տնօրենը։

Նրա խոսքով` աշխատանքից հեռացման լուրը տղամարդը բավական ագրեսիվ ընդունեց։

«Իսկ արդեն նրա գնալուց հետո մենք տվյալների բազայում խառնաշփոթ հայտնաբերեցինք. նա դիտավորյալ հաշվետվության մեջ խառնել էր բոլոր թվերը։ Արդյունքում մեկ ամսից ավելի ժամանակ պահանջվեց, որպեսզի հաշվապահի և նոր հաշվետարի հետ միասին կարգավորենք տվյալները», – նշում է տնօրենը։

Նա նաև ավելացնում է, որ ընկերությունը լուրջ տուժել է ֆինանսապես. ժամանակի կորստի հետ մեկտեղ նաև լրացուցիչ ծախսեր են եղել` այդ գործը գլուխ բերած աշխատակիցներին վճարված պարգևավճարների տեսքով։ Սակայն նեղացած հաշվետարին պատասխանատվության ենթարկելու մասին չեն մտածել։

«Հազիվ թե նման գործողությունները պատժվում են մեր երկրում», – խոստովանում է նա։

Բացահայտում դպրոցում

Եվս մեկ կիբեռվրեժի դեպք, սակայն այս անգամ արդեն ոչ թե կոմերցիոն ընկերությունում, այլ Գյումրու դպրոցներից մեկում, տեղի էր ունեցել մի քանի տարի առաջ։ 11-րդ դասարանցին, որ հիանալի գլուխ էր հանում տեղեկատվական տեխնոլոգիաներից, կարողացել էր կոտրել 10-րդ դասարանցու էջը «Вконтакте» սոցցանցում։

Այդ միջադեպի հետևանքով մեծ սկանդալ էր առաջացել, քանի որ պատանի հաքերին հաջողվել էր պարզել, ինչպես են իրեն և իր համադասարանցիներին իրականում վերաբերվում մի խումբ երիտասարդներ, որոնք ընկեր են ձևանում։ Քանի որ հրապարակված նամակագրությունը լի էր նաև վիրավորանքներով, նրանց միջև ծեծկռտուք էր եղել...

Նախազգուշացված ես, ուրեմն զինված ես

Հազիվ թե կանոնների կոնկրետ ցանկ կա, որը մարդկանց կերաշխավորի վերոնշյալ դեպքերից։ Վերջինի պարագայում առակն այլ բան է սովորեցնում` կեղծավորություն անել պետք չէ։ Սակայն ընկերությանը ՏՏ մասնագետի վրեժի մասին նախազգուշացնել կարելի է։ «Կասպերսի լաբորատորիա» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում նախազգուշացնում են. որպեսզի նախկին աշխատակիցները չկարողանան վնասել ընկերության ՏՏ ենթակառուցվածքին, անհրաժեշտ է հետևել նրանց ՏՏ իրավունքներին աշխատանքային առաջին իսկ օրվանից։

Посетитель фестиваля толмы (20 мая 2018). Село Хнаберд, Араратская область - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. հեծանիվն ու սմարթֆոնն արդեն ծալվում են, բանտերն ու մեքենաները` «խելոքանում»

Կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսի լաբորատորիայի» տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը խորհուրդ է տալիս կիբեռվրեժի դեպքերը կանխելու համար, առաջինը, ունենալ ՏՏ ոլորտի աշխատակիցների իրավունքների ռեգիստր, ինչպես նաև էջերի և ռեսուրների, որոնց նրանք հասանելիություն ունեն։

Բացի այդ, կորպորատիվ ռեսուսրներն անհրաժեշտ է գրանցել միայն կորպորատիվ հասցեներում. դոմենային անուններ, էջեր սոցցանցերում, կայքերի կառավարման պանել. այս ամենը կազմակերպության ակտիվներն են, և դրանք անձնակազմին բաժանելը անհեռատես քայլ է։

Կարապետյանը նաև խորհուրդ է տալիս նախկին աշխատողի հասանելիության բոլոր իրավունքներն ու էջերն արգելափակել հնարավորինս շուտ, կատարյալ կլինի, եթե արգելափակվի այն պահից սկսած, երբ հայտարարվում է նրան աշխատանքից հեռացնելու մասին։

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Կարապետյան. կիբեռանվտանգության փորձագետ
Կիբեռվրեժ. ինչպե՞ս նախկին գործատուից վրեժ լուծել և ջրից չոր դուրս գալ - Sputnik Արմենիա
Արմեն Կարապետյան. կիբեռանվտանգության փորձագետ

Վերջում կիբեռանվտանգության մասնագետը հիշեցնում է, որ հաճախ նախկին գործատուի նկատմամբ աղմկահարույց կիբեռհարձակումներ իրականացնող անձինք առաջնորդվում են ոչ թե ագահությամբ, այլ վիրավորված են նրանց զգացմունքները, այդ պատճառով էլ անհրաժեշտ է մարդկային լավ հարաբերություններ պահպանել աշխատակիցների հետ և ընկերությունում բարիդրացիական մթնոլորտ ստեղծել։

Լրահոս
0