00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լռություն Արցախում. Փաշինյանը հիմա ավելի պատրաստված է Ալիևի հետ բանակցություններին

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян посетил воинскую часть (16 июня 2018). Карабах
Премьер-министр Армении Никол Пашинян посетил воинскую часть (16 июня 2018). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թևան Պողոսյանի խոսքով` Արցախի վերաբերյալ ՀՀ վարչապետի դիրքորոշումը հստակ ուրվագծվում է։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Արցախյան առաջնագծում  հարաբերական հանգիստը մի շարք հանգամանքներով է պայմանավորված. հայկական ԶՈւ-ի ավելացած մոնիթորինգային հնարավորություններով, անցկացված ինժեներական աշխատանքներով ու նաև Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների բանավոր պայմանավորվածություններով։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։

Газохранилище - Sputnik Արմենիա
Մեծ փողերը անդորր են սիրում. Արցախի պայթյունավտանգ գոտով թուրքմենական գազը կհասնի՞ Եվրոպա

Դեռ սեպտեմբերին Դուշանբեում «ոտքի վրա» կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել էին նվազեցնել լարվածությունը առաջնագծում ու օպերատիվ կապ հաստատել։ Դրանից հետո առաջնորդները երկու հանդիպում են ունեցել.  տարեվերջին՝ Սանկտ Պետերբուրգում ու հունվարին` Դավոսում։

Միաժամանակ, Թևան Պողոսյանի խոսքով, պետք է հասկանալ` ինչ շահեր է հետապնդում Ադրբեջանը նման պայմանավորվածությունների գնալով։ Կենտրոնի ղեկավարը հակված է այն վարկածին, որ Բաքվին հիմա ձեռնտու չէ լարել իրավիճակը, քանի որ միջազգային միջնորդներին բարկացնելու ռիսկ կա։

Բանն այն է, որ «թավշա հեղափոխությունից» հետո Հայաստանի միջազգային վարկանիշը զգալիորեն լավացել է. Պողոսյանը կարծում է, որ այդ պայմաններում Ադրբեջանի կողմից իրավիճակի լարումը կարող է վարկանիշային ու դիվանագիտական կորուստների բերել։ Սակայն պայմանավորվածությունները պահպանելով`Բաքուն շարունակում է ինտենսիվ զինվել, ամրացնել իր դիրքերը շփման գծում։

Вертолеты турецкой армии ведут огонь по позициям противника во время ежегодных учений армии Зима 2019 вблизи Карса (21 февраля 2019). Восточная Турция - Sputnik Արմենիա
Զորավարժություններ ՀՀ սահմանին. Անկարան ճնշում է գործադրում և՛ Մոսկվայի, և՛ Երևանի վրա

Զուգահեռաբար շարունակվում է երկու երկրների տեղեկատվական հակամարտությունը։ Բաքուն պարբերաբար հայտարարում է` իբր առաջխաղացումներ կան. դա ուղղված է հայկական կողմի վրա քարոզչական ճնշում  գործելուն։

Պողոսյանը հույս ունի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն խախտի իրենց նախընտրական խոստումները, որոնք հետագայում կառավարության ծրագրի են վերածվել։ Ավելին, նա կարծում է, որ Հայաստանի դիրքորոշումը բանակցություններում հետզհետե հստակ է դառնում։ Դա երևում է նաև Փաշինյանի հայտարարություններից։

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վերջինս կրկին հայտարարել էր, որ իրավասու չէ Արցախի անունից բանակցություններ վարել, քանի որ արցախցիները նրան չեն ընտրել։

Ինչպես նշեց Պողոսյանը, բանակցային փաստաթղթերի հազարավոր էջեր ուսումնասիրելուց հետո, Փաշինյանը հիմա ավելի լավ է հասկանում, թե Իլհամ Ալիևի մտքին իրականում ինչ կա։ Իսկ դա վարչապետին կդարձնի ավելի զգոն ու պատրաստ ցանկացած սցենարներին։

Մեր զրուցակցի խոսքով` արցախյան հակամարտությունը սերունդների խնդիր է։ Մյուս տարվա վերջին կլրանա Ստալինի անհասկանալի որոշման 100–ամյակը։ Այս որոշմամբ Ղարաբաղը միացվել էր Ադրբեջանին։ 100 տարի անց հարցը դեռ լուծված չէ, ու ոչ ոք չգիտի` որքան դեռ կտևի այդ իրավիճակը։ Այդ պատճառով Հայաստանը տասնամյակներ առաջ պետք է ծրագրի իր գործողությունները։

Լրահոս
0