19-ամյա Հաննա Մոնջին տեսաուղերձ է նկարել որդու համար, որին ստիպված է եղել տալ ուրիշ ծնողների։ Աղջիկը հղիացել է 18 տարեկանում։ Բայց դժբախտություն է պատահել, և նրա սիրելին մահացել է։ Հասկացել է, որ մենակ չի կարող պահել երեխային, ուստի որոշել է նրան հանձնել ուրիշներին։
Իր տեսաուղերձում Հաննան բացատրում է փոքրիկին, թե որքան բարդ է եղել այդ ընտրությունը:
«Երբ մտածում էի այն մասին, որպեսզի քեզ տամ ուրիշ ընտանիքի, հասկանում էի, որ դու այն ամենն ես, ինչ մնացել է Քենենից, բայց հետո ես ծնողներ գտա քեզ համար և սիրահարվեցի նրանց», - բացատրում է նա։
Բայց որդուն հրաժեշտ տալը, ինչից նա այդքան վախեցել է, տեղի չի ունեցել։ Նա հիանալի հարաբերություններ է հաստատել որդու նոր մոր հետ։ Արդեն երկու տարի է` երեխան մեծանում է այլ ընտանիքում, բայց աղջիկը մշտապես այցելում է փոքրիկին։
Հանայի սերը կոտրել է բոլոր տաբուները։ Պարզվել է, որ խորթ և կենսաբանական մոր հարաբերությունները կարող են անչափ ջերմ լինել։