00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ծիրանի» ռեստորանի մերձակա տարածքում կրակոցներից սպանվածի են հայտնաբերել

© Sputnik / Aram NersesyanАвтомобиль дорожной полиции Армении
Автомобиль дорожной полиции Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով, ութանկյուններով:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 24-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com, ժամը 19:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող դաշտում տղամարդու դի կա:

© AP Photo / ShamshyanԴեպքի վայրում են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արման Սարգսյանը (մեջտեղում) և իրավապահ մարմինների այլ աշխատակիցներ
«Ծիրանի» ռեստորանի մերձակա տարածքում կրակոցներից սպանվածի են հայտնաբերել - Sputnik Արմենիա
Դեպքի վայրում են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արման Սարգսյանը (մեջտեղում) և իրավապահ մարմինների այլ աշխատակիցներ

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը և ոստիկանության ու քննչական մարմինների այլ աշխատակիցներ:

© Photo : ShamshyanԴատական բժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա կա հրազենային 2 վնասվածք
«Ծիրանի» ռեստորանի մերձակա տարածքում կրակոցներից սպանվածի են հայտնաբերել - Sputnik Արմենիա
Դատական բժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա կա հրազենային 2 վնասվածք

Տեղում են նաև փորձաքրեագետներն ու դատական բժիշկը, որի նախնական եզրակացության համաձայն, մահացածի մարմնի վրա կա հրազենային 2 վնասվածք:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության խումբը:

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով, ութանկյուններով (восьмиконечник):

© Photo : ShamshyanԻրավապահները պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ
«Ծիրանի» ռեստորանի մերձակա տարածքում կրակոցներից սպանվածի են հայտնաբերել - Sputnik Արմենիա
Իրավապահները պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իրավապահները պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

 

Լրահոս
0