ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում, փետրվարի 19-ին 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Արարատյան փողոցում և ներկայացվել ոստիկանության Մասիսի բաժին, որից հետո հանձնվել է ծնողներին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ տղան Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ է։ Ոստիկանությունը երեկ հայտարարություն էր տարածել` խնդրելով, որ նրա մասին տեղեկություն իմացողները դիմեն մոտակա բաժին։