00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազությունը պահանջում է կալանավորել Արմեն Գևորգյանին

© Photo : official site of the President of RAРуководитель аппарата глава администрации президента Армен Геворкян на совещании по теме страхования военнослужащих (13 марта 2018). Ереван, Армения
Руководитель аппарата глава администрации президента Армен Геворкян на совещании по теме страхования военнослужащих (13 марта 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատախազությունը դիմել է Վճռաբեկ դատարան։ Արմեն Գևորգյանին կալանավորելու հարցը մնում է չփակված։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան` նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու պահանջով։

Армен Геворкян в здании Апелляционного суда (17 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արմեն Գևորգյանը չի կալանավորվի

Այս մասին տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Վճռաբեկ դատարանի նիստի օրն, ըստ Խաչատրյանի, այս պահին հայտնի չէ։

Նրա խոսքով, ՀՀ դատախազության կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարանի` հունվարի 29-ի  որոշման դեմ։

Դրանով, հիշեցնենք, Վերաքննիչ դատարանը մերժել էր դատախազության միջնորդությունը և անփոփոխ թողել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը մերժելու վերաբերյալ։

Հիշեցնենք` Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում։ Ինչպես լրագրողներին հայտնել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղադրանքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով չէ, այլ արդարադատության իրականացումը խոչընդոտելու`ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով:Մեղադրանքը հիմնված է` Wikileaks-ի այն հրապարակմանը, որի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում կա, որ ինքը որոշում կայացնի Սերժ Սարգսյանին օգտին: Ըստ ՀՔԾ պետի` վիքիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է. Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա։

Армен Геворкян ответил на вопросы журналистов (17 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայտնի է` երբ կհրապարակվի Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Այս մեղադրանքով Արմեն Գևորգյանին 6 տարվա ազատազրկում է սպառնում։

Նրա նկատմամբ նախապես կիրառվել էր չհեռանալու մասին ստորագրություն:

2018 թ.-ին Արմեն Գևորգյանը ՀՀ փոխվարչապետն էր: Մինչ այդ տարբեր ժամանակահատվածներում նա աշխատել է որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի առաջին օգնական, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար: 2007-2008 թթ.-ին, ինչպես նաև 2016թ.-ի հունիսից հոկտեմբեր եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

2018թ–ի  դեկտեմբերի 14–ին Երևանի Նոր Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը։ Նախաքննական մարմինը որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։

Արմեն Գևորգյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Լրահոս
0