2020-ին ԱՄՆ–ն նախագահ կընտրի, ու ըստ քաղաքագետի` հենց Բայդենն ամենայն հավանականությամբ կլինի դեմոկրատների ծանր հրետանին Դոնալդ Թրամփի դեմ։
Քաղաքագետը, սակայն, դժվարանում է Հայաստանի նախագահի ու ԱՄՆ նախկին փոխնախագահի հարաբերությունների վերաբերյալ հետևություններ անել տեսանյութից։ Ասում են՝ Բայդենն առհասարակ ջերմ ու մարդամոտ մարդ է։
«Կարծում եմ` մեր լրագրողները կհարցնեն նախագահին՝ որքանո՞վ են վաղեմի Արմեն Սարգսյանի և Ջո Բայդենի հարաբերությունները։ Բայդենը հայանպաստ սենատոր է եղել»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք` միմյանց որպիսությունը հարցնելուց հետո Արմեն Սարգսյանը շշուկով հարցրել է Բայդենին. «Դուք առաջադրելու եք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններին», ինչին Բայդենը նույնպես պատասխանել է շշուկով։ Նրա ձայնը չի լսվել, սակայն ժեստերից կարելի է ենթադրել, որ պատասխանը դրական է։