ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ գրառում է հրապարկել Twitter–ում։
With deep sorrow learned the news of passing Armenian American philanthropist Louise Manoogian Simone. Her contribution for earthquake victims, refugees from the #NagornoKarabakh war, promotion of #Armenian #culture worldwide and charitable efforts are invaluable.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) 20 февраля 2019 г.
«Խորը վշտով տեղեկացա ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան մասին: Անգնահատելի է նրա ներդրումը երկրաշարժից տուժածներին, Լեռնային Ղարաբաղի պատերազմի փախստականներին օգնելու, ամբողջ աշխարհում հայկական մշակույթը տարածելու և բարեգործական ջանքերի հարցում»,– գրել է նա:
Հիշեցնենք` ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը մահացել է փետրվարի 18-ին։ Նա 85 տարեկան էր: