00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանում փնտրում են հայկական եկեղեցում հայհոյող և մեր դրոշն այրող ադրբեջանցիներին

© Sputnik / Laura Sarkisyan Армянская Апостольская церковь "Сурб Геворг" в Тбилиси
Армянская Апостольская церковь Сурб Геворг в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցին մտնում Վրաստանի հայկական եկեղեցիներից մեկը, հայհոյում է և այրում Հայաստանի դրոշը։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Լաուրա Սարգսյան. Վրաստանի ոստիկանությունը փնտրում է երեք էթնիկ ադրբեջանցու, որոնք հայհոյել են Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցում, եկեղեցու բակում այրել են Հայաստանի դրոշը և այդ ամենը տեսանկարահանել են։

Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։

Միջադեպը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, սակայն նախօրեին է միայն աղմուկ է բարձրացել, երբ Facebook սոցցանցում հրապարակվել էր այն։

Տեսանյութը նկարահանվել է Թբիլիսիի հայկական եկեղեցում մատուցած պատարագի ժամանակ։

Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը միջադեպի մասին իմացել էր նույն օրը և անմիջապես դիմել համապատասխան մարմիններին։ Վրաստանի ՆԳՆ-ին էին փոխանցվել նյութեր և տեսանյութ, որոնք արձանագրել էին եկեղեցու բակում տեղադրված տեսախցիկները։

«Մենք նրանց նամակ էինք գրել` խնդրելով միջոցներ ձեռնարկել։ Քանի որ, եթե նրանք իրենց նման բաներ են թույլ տալիս, ապա մենք էլ կարող ենք պատասխանել», – ասաց Խաչատրյանը։

Армянская Апостольская церковь Сурб Геворг в Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» եկեղեցու գաղտնիքները. պատմական եզակի փաստեր

Միջադեպից հետո եկեղեցում արգելեցին ֆոտո և տեսանկարահանումները, հատկապես, պատարագի ժամանակ։ Նկարահանումներ իրականացնելու համար այժմ անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն ունենալ։

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։ Sputnik Արմենիայի տեղեկության համաձայն` տեսանյութը դժգոհություն է առաջացրել Վրաստանի ադրբեջանական համայնքում։ Ամենայն հավանականությամբ, հայկական եկեղեցին սրբապղծած անձինք զբոսաշրջիկներին էին Բաքվից։

Ժամանակակից Թբիլիսին անհնար է պատկերացնել առանց Վրաստանի ամենակոլորիտային եկեղեցիներից մեկի` Սուրբ Գևորգի։

Եկեղեցին վերանորոգվել է 2013-15 թվականներին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի նախաձեռնությամբ, հայտնի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և այլոց աջակցությամբ։

Սուրբ Գևորգը կառուցվել է 1251թ-ին իշխան Ումեկի միջոցներով, որը ծագումով Մանազկերտից էր: Նա մեծահարուստ վաճառական էր Կարին (այժմ՝ Էրզրում) քաղաքում։ Երբ 1242թ-ին Կարինը ենթարկվեց մոնղոլների արշավանքին, նա ընտանիքի հետ Տփխիս (այժմ Թբիլիսի) տեղափոխովեց:

Լրահոս
0