ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Հայտնի սուպերմոդել Քենդալ Ջեները` հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը, հագել էր Balenciaga ընկերության զգեստը։ Ընկերության կրեատիվ տնօրենը վրացի դիզայներ Դեմնա Գվասալիան է։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Երեկույթներից մեկին Քենդալը ներկայացել է սև–սպիտակ վանդակներով կարճ զգեստով, որ 2019 թվականի գարուն–ամառ հավաքածուից է։ Լուսանկարը հրապարակվել է վրացի դիզայների երկրպագուների ստեղծած ֆեյսբուքյան էջում։
Հատկանշական է, որ Քենդալը վերջերս նախընտրում է վրացի դիզայներներին։ Վերջերս Էլեն Դեջեներսի հայտնի թոք–շոուի ընթացքում նա ներկայացել էր Vetements զգեստով ։
Նրա պահարանում նաև Dalood վրացական ապրանքանիշի զգեստ կա։ Ապրանքանիշը 2014 թվականին ստեղծել է վրացի դիզայներ Մակա Կվիցիանին։