Գայանե Կարապետյան. «Հեքիաթ կպատմի Ճապոնիայի դեսպանը»
«Բայց սա ամբողջ միջոցառումների միայն մի հատվածն է։ Տոնավաճառի շրջանակներում մանուկ-գիրք կապն ամրապնդելու համար առաջիկա օրերի ընթացքում հեքիաթի դեսպաններին հնարավոր կլինի լսել։ Հայաստանում հավատարմագրված դեսպաններն իրենց ազգային հեքիաթներից են կարդալու»,- Sputnik Արմենիայի եթերում ասում է Գայանե Կարապետյանը։
Նրա տեղեկացմամբ`հեքիաթ կկարդա Իրանի դեսպանության ներկայացուցիչը, վաղը հեքիաթ կպատմի Ճապոնիայի դեսպանը, ավելի ուշ փոքրիկները կհյուրընկալեն նաև Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցչին։