Սմբատյանի խոսքով` երեկ անցկացված ընտրությունների մասնակցությանն ընդհանրական գնահատական տալ չեն կարող։
«Որտեղ մրցակցությունը մեծ էր, մասնակցությունը բարձր է եղել՝ մինչև անգամ 79 տոկոս։ Որտեղ մրցակցություն չի եղել, մասնակցությունն էլ ցածր է եղել՝ 22 տոկոս»,– ասաց նա։
Այսօր ժամը 12-ից ԿԸՀ-ն ընդունում է վերահաշվարկի, այս կամ այն ընտրատեղամասում ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումները։ Սմբատյանը տեղեկացնում է, որ ընտրությունները հիմնականում խաղաղ են անցել, այս պահին ընտրությունների արդյունքների վրա հետք թողնող որևէ միջադեպ չեն առանձնացնում։
Տարվա ընթացքում ևս երկու ՏԻՄ ընտրություններ են նախատեսված՝ ամռանն ու աշնանը։
Հիշեցնենք` փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական էին, 10-ում՝ արտահերթ: