ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի –Sputnik. Հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram սոցցանցում տեղադրել է կնոջ և դստեր լուսանկարը` պարզապես «սրտիկի» նշան կցելով լուսանկարին։
Բաժանորդները հիացել են լուսանկարից և մեկնաբանություններ շռայլել։
«Ինչ լավիկն է, շատ արտահայտիչ աչքեր ունի», – գրել է scrappygram–ը։
«Երկու հրաշք», – գրել է vivymatt–ը։
Посмотреть эту публикацию в Instagram
Ինչ–որ մեկը նույնիսկ խոստովանել է, որ պարզապես սիրահարված է նրանց ընտանիքին։
Գրառումը մեկ օրվա ընթացքում շուրջ 50 հազար «լայքի» է արժանացել։
Միլիոնատերը հաճախ է Instagram–ի իր էջում տեղադրում կնոջ և դստեր լուսանկարները։
Հիշեցնենք` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիսն ամուսնացել են 2017 թվականին։ Նույն տարվա սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը` Օլիմպիան։