00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զբոսաշրջիկները հիացած են. Հայաստանի հիասքանչ, սակայն քիչ ծանոթ 5 լավագույն վայրերը

Բաժանորդագրվել
Գեղատեսիլ լանդշաֆտ, մաքուր լեռնային օդ, համեղ ջուր, բացառիկ խոհանոց և էքստրիմ։ Ահա ինչի համար են շատերը գալիս Հայաստան։ Սակայն մեր երկրում նաև բացառիկ հուշարձաններ կան, որոնց մասին տեղյակ են քչերը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Եթե իտալացուն ասես, որ Երևանը Հռոմից հին է, նա սկզբում ներողամտորեն կժպտա, այնուհետև կսկսի մտածել, իսկ երբ ծանոթանա պատմական փաստերին` կզարմանա։ Եվ կշարունակի ծոծրակը քորելով ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին։

Նման իրավիճակի են բախվում հաճախ զբոսավարները։ Այո, Հայաստանը միայն Տաթևում գտնվող ամենաերկար ճոպանուղիով, Գեղարդի փառահեղ վանքով և Գառնու անկրկնելի տաճարով չէ, որ գրավում է աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներին։

Որքան էլ տարօրինակ հնչի, պարզվում է`շատերին, գրավում են առաջին հայացքից աննկատ վայրերը, որոնց մասին քչերն են լսել, տեսնելու մասին էլ չասենք։ Այդ վայրերը մեր հյուրերին ցույց են տալիս զբոսավարները։

Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանի փորձառու զբոսավարներից մեկի` Աշոտ Լևոնյանի հետ և իր ընթերցողին է ներկայացնում Հայաստանի 5 քիչ հայտնի, սակայն շատ կարևոր ու դիտարժան վայրերը։

Բջնիի ամրոց

Բջնիի ամրոցի մասին լսել են շատերը, ոմանք նույնիսկ կարդացել են դասագրքերում կամ Վիքիպեդիայում, սակայն այն իրականում տեսնել քչերն են հանդգնում. կամ ժամանակը չի բավականացնում, կամ ցանկությունը։ Բացի այդ զբոսաշրջային գործակալություններն էլ, հիմնականում, միայն դասական երթուղիներ են առաջարկում, որոնք վաղուց փորձված են և  մեծ պահանջարկ են վայելում։

© Фото/Федерация Альпинизма и горного туризма АрменииԲջնիի ամրոց
Զբոսաշրջիկները հիացած են. Հայաստանի հիասքանչ, սակայն քիչ ծանոթ 5 լավագույն վայրերը - Sputnik Արմենիա
Բջնիի ամրոց

«Քչերն են հասնում Բջնիի X-XI դարի ամրոցի մոտ, իսկ այն պակաս գրավիչ և կարևոր չէ մեզ համար», – ասում է Լևոնյանը։

Նա այն սակավաթիվ զբոսավարներից է, որ զբոսաշրջիկներին բերում է այստեղ։ Բջնին Երևանից մոտ մեկ ժամ հեռավորության վրա է գտնվում, սակայն դրան ավտոմեքենայով շատ մոտենալ չի հաջողվի. ճանապարհի կեսը պետք է ոտքով հաղթահարել։

Լևոնյանը նշում է, որ ավտոբուսով երկար ճանապարհ անցնելուց հետո, սա քայլելու հիանալի հնարավորություն է, բացի այդ մշակութային ժառանգության կոթողն այդպես ավելի լավ է հիշվում։  Ամրոցից 10 մետր հեռավորության վրա, դեպի գետը տանող ստորգետնյա թունել կա։ Ի դեպ, այն միակն է, որ պահպանվել է Հայաստանում։ Պաշարման ժամանակ վանականները ջուր բերելու համար ամրոցից իջնում էին թունելով։

Մաթոսավանք

Մաթոսավանքը փոքր վանք է, որը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային պարկի լեռնային անտառում։ Այն, չգիտես ինչու, նույնպես չի վայելում ո՛չ զբոսաշրջիկների, ո՛չ էլ տեղացիների ուշադրությունը։ Լևոնյանն այս շինությունը բացառիկ է համարում և համոզված է, որ այն գրավիչ է նույնիսկ կիսավեր վիճակում։

© Sputnik / Aram NersesyanՄաթոսավանք
Զբոսաշրջիկները հիացած են. Հայաստանի հիասքանչ, սակայն քիչ ծանոթ 5 լավագույն վայրերը - Sputnik Արմենիա
Մաթոսավանք

«Վանքը գտնվում է ցածրավայրում։ Ամռանը սաղարթախիտ անտառն ամբողջությամբ թաքցնում է այն, և դժվար է լինում եկեղեցին տեսնել նույնիսկ 10 մետր հեռավորությունից», – ասում է Լևոնյանը։

Ճարտարապետի մտահղացումն իրականացվել է. վանքն այնպես է կառուցվել, որ թշնամիներն այն չկարողանան գտնել։ Մաթոսավանքը շատ հանկարծակի է հայտնվում, և դա զբոսաշրջիկների վրա անջնջելի տպավորություն է թողնում։

Շատերն այստեղ են գալիս մեդիտացիայի համար, քանի որ այստեղ լուռ և հանգիստ է տարվա ցանկացած ժամանակ։

Աղջկաբերդ

Զբոսաշրջիկները դժվարանում են արտաբերել բերդի անունը, սակայն շինությունն ու նրա պատմությունը նրանց վրա մեծ տպավորություն է թողնում։ Բերդը գտնվում է Տավուշի մարզի Իջևան քաղաքից 16 կմ հեռավորության վրա, լեռնային անտառոտ բարձունքում` բոլոր կողմերից շրջապատված բարձր ժայռերով։

Աղջկաբերդի ստեղծման մի քանի վարկած կա։ Ամենատարածված տարբերակի համաձայն, որը Լևոնյանը պատմում է զբոսաշրջիկներին, մի աղջիկ էր ապրում, որին հայրն ուզում էր կնության տալ չսիրած էակին։ Հուսալքված աղջիկն իրեն գցում է գետն այս ամրոցի պատուհանից։

Մեկ այլ տարբերակով` ստեղծումը կապում են Լենկթեմուրի հետ։ Լեգենդի համաձայն`Լենկթեմուրը, իմանալով, որ Տավուշի բերդում շատ գեղեցիկ աղջիկ է ապրում, հրամայում է իր զինվորներին նրան իր մոտ բերել։ Երեք զինվորներն առևանգում են աղջկան`նրան աշխարհակալին հասցնելու համար։  Աղջկան փրկում է հովիվը, որը հետևում է Լենկթեմուրի զինվորներին, սպանում նրանց և օրիորդին վերադարձնում ամրոց։

Սա զայրացնում է Լենկթեմուրին, և նա որոշում է պաշարել ամրոցը` փակելով այստեղ հասնող ջրի ճամփան։ Աղջիկը, չցանկանալով ընկնել թշնամու ճիրանները, գցում է իրեն գետը և մահանում։ Նրա անունով էլ ամրոցն Աղջկաբերդ են կոչում։

Կայանբերդ

Արտաքինից փոքր ու աննկատ Կայանբերդ ամրոցը գտնվում է ՀՀ Լոռու մարզում, Հաղպատ և Սանահին վանքերի միջև։ Այն կառուցվել է XIII դարում Հաղպատի վանահայր Հովհաննես եպիսկոպոսի հրամանով։ Իսկզբանե բերդը կոչվել է Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի, ավելի ուշ վերանվանվել  և ստացել Կայանբերդ անվանումը։

Լևոնյանը պատմում է, որ բերդն ավերվել է թաթարների կողմից։ Այսօր կարելի է տեսնել մի շարք շենքերի ավերակներ, ավազաններ, կավե ջրատար խողովակներ։ Բերդի տարածքում է գտնվում Դսևանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

«Հաղպատից ոտքով այնտեղ կարելի է հասնել 30 րոպեում։ Բերդն, այսպես կոչված, առաջակետ էր ծառայում. այստեղից երևում են Վրաստան և Ալավերդի տանող ճանապարհները», – ասում է Լևոնյանը։

Նա ընդգծում է, որ սովորաբար զբոսաշրջիկներին տանում են հայտնի Հաղպատն ու Սանահինը տեսնելու` զրկելով իրենց և հյուրերին բերդի էներգետիկայից և կոլորիտից։

Աշոցք

Ի դեպ, ովքեր ցանկանում են մակույկ նստել և ադրենալին ստանալ, Լևոնյանը տանում  է Աշոցք գյուղ, ընդ որում ինչպես ամռան, այնպես էլ ձմռան շրջանում։

«Այնտեղ և՛ հին կամուրջ կա, և՛ հիանալի տեսարան է բացվում դեպի Ախուրյան գետը։ Գետի վրա էլ հենց նավարկում  են մակույկներով», – ասում է Լևոնյանը։

© Sputnik / Асатур ЕсаянцԱշոցք
Զբոսաշրջիկները հիացած են. Հայաստանի հիասքանչ, սակայն քիչ ծանոթ 5 լավագույն վայրերը - Sputnik Արմենիա
Աշոցք

Ի դեպ, այնտեղ նաև ձմեռային մարզաձևերի համար կենտրոն է բացվել։ Նաև դահուկորդներ Միքայելյանների ընտանիքին պատկանող հարամարավետ հյուրատուն կա, ուր Լևոնյանը  նույնպես բերում է իր զբոսաշրջիկներին։ Ըստ զբոսավարի, նրանք շատ գոհ են մնում։

Լրահոս
0