00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնօրենի բարեկամներն են գրանցված դպրոցում. Արագածոտնի մարզպետը կդիմի՞ դատախազություն

© Sputnik / Asatur YesayantsШкола
Школа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արագածոտնի մարզում հատուկ հանձնաժողով է ձևավորվել։ Մարզպետարանը համայնքային դպրոցներում բացահայտելու է տնօրենների կատարած չարաշահումները։ Որոշ փաստեր մարզպետին արդեն հայտնի են։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզի դպրոցներում չարաշահումներ է հայտնաբերվել։ Դրանք առայժմ կասկածների մակարդակով են, բայց մարզպետը որոշել է գնալ մինչև վերջ։ Այս մասին նա հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«62 աշակերտ ունեցող դպրոցը 2 փոխտնօրեն է ունեցել, 4  պահակ, 5 հավաքարար։ Այ, այդտեղ են գումարները կորել։ Այդ մասով ուսումնասիրություններ անում ենք։ Արագածոտնի մարզում հանձնաժողով է ձևավորվել, որը զբաղվելու է դպրոցների կառավարման արդյունավետության հարցով»,– ասաց մարզպետը։

Библиотека средней школы села Амракица, Лорийская область - Sputnik Արմենիա
Հաջորդ տարվանից դպրոցների նկատմամբ խիստ են լինելու. հերթը կհասնի նաև տնօրեններին

Որոշ դպրոցներից ստացված տվյալները վկայել են, որ դպրոցների տնօրեններն աշխատանքի են ընդունել իրենց հարսներին ու խնամիներին։ Աշխատակազմի ուռճացված լինելու պատճառով դպրոցի իրական աշխատող կոլեկտիվը` ուսուցիչները, չափազանց ցածր են վարձատրվել։

«Բազմաթիվ դպրոցներ կան, երբ 30 հոգու համար նախատեսված դասասենյակում 6 աշակերտ է գնում դասի։ Կարելի էր չէ՞ տարիների ընթացքում հասկանալ ու դասասենյակը  կիսել ուղղակի, որ դպրոցն էլ նորմալ ջեռուցվեր, խնայողություն էլ արվեր ու այդ խնայողությունով պարգևատրվեր ուսուցիչը»,– ասաց մարզպետը։

Թե երբ կավարտվեն ուսումնասիրությունները, մարզպետը դժվարացավ ասել, բայց վստահեցրեց, որ դրանց արդյունքների մասին հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի։

Արագածոտնի մարզի մի քանի գյուղապետներ Sputnik Արմենիայի հետ զրուցում հայտնեցին, որ իրենց համայնքային դպրոցներում իրականացվող ստուգումների մասին տեղյակ չեն, ստուգողներն էլ իրենց գյուղ, մեր զրույցի օրվա դրությամբ, չէին այցելել։

«Նման բան մեզ մոտ հազիվ թե լինի։ Մեր դպրոցը կարգին, շնորհքով դպրոց է`շնորհքով մասնագետներով համալրված։ Խնդիրներ են լինում, համատեղ ենք լուծում։ Ես նախորդ տարիներին 1-1.2 մլն դրամ տրամադրում էի դպրոցին։ Հիմա բյուջեն քչացել է, այսօր չենք կարողանում տրամադրել»,– ասաց Ոսկեհատ համայնքի ղեկավար Գարեգին Սարգսյանը։

Детский сад N12, город Абовян - Sputnik Արմենիա
Չարաշահումներ դպրոցներում ու մանկապարտեզներում. հափշտակված գումարը հասնում է 16 միլիոնի

Նույն մարզի Վերին Սասունիկ համայնքի ղեկավար Սամվել Բաղդասարյանն էլ նշեց, որ իրենց գյուղում դպրոց ընդհանրապես չկա։ Վերին Սասունիկի 5 դպրոցական երեխաներն ամեն օր դասի են գնում հարևան Ավան գյուղի դպրոց։

Ավանի գյուղապետ Սաշա Թորոսյանը ևս հայտնեց, որ իրենց դպրոց մարզպետարանի ստուգողները չեն այցելել։ Գյուղապետը, սակայն, համոզված է, որ իրենց դպրոցում նման չարաշահումներ չեն գտնի։

Արագածոտնի մարզի դպրոցներում մարզպետի կատարած բացահայտումներից առայժմ անտեղյակ է նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

«Եթե հայտնաբերել է, ուրեմն կհանձնի դատախազություն»,– Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց նախարարը։

© Sputnik / Aram NersesyanԱրագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյան
Տնօրենի բարեկամներն են գրանցված դպրոցում. Արագածոտնի մարզպետը կդիմի՞ դատախազություն - Sputnik Արմենիա
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյան

Հիշեցնենք` 2018 թ.–ի ընթացքում քննչական մարմինները մայրաքաղաքի ու մարզերի մի շարք դպրոցներում արդեն իսկ բացահայտված չարաշահումների դեպքերով քրեական գործեր են հարուցել։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն`կրթական հաստատություններին վերաբերող 13 գործերով հափշտակված գումարի չափը գնահատվել է 15 897 584 ՀՀ դրամ։

Լրահոս
0