Մոսկվայի հարավ–արևելքում գտնվող ռեստորաններից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ։
Տղամարդկանց մի խումբ ներխուժել է հաստատություն և ստիպել ներկաներին դուրս գալ փողոց, որտեղ էլ սկսվել է կռիվը։
Միջադեպի հետևանքով տուժել են մոտ տասը մարդ, նրանց բոլորին հոսպիտալացրել են։
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ ծեծկռտուքին մասնակցել են ադրբեջանցիներ եւ չեչեններ։