00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փողկապով էշը, զորամասի ընկերները, փիղն ու Վարդան Մամիկոնյանը. աղաբլիթային պատմություններ

© Sputnik / Aram NersesyanСоленая лепешка
Соленая лепешка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրահարների հայկական օրվա նախօրեին գուշակություններ անելը բարի ավանդույթ է դարձել։ Աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում ու սպասում են երազում իրենց միակին տեսնելուն։ Բայց երբեմն նրանց զվարճալի «անակնկալներ» են այցելում։

Հայերս յուրահատուկ ժողովուրդ ենք ու սիրահարների մեր սեփական օրն ունենք։ Նորաձևության միտումները մեզ պետք չեն, մենք չենք նշում Սուրբ Վալենտինի օրը, այլ զորավար ու տառապյալ Սուրբ Սարգսի օրն ենք տոնում։ Այս տարի այն նշում են փետրվարի 16–ին։

Ըստ ավանդույթի` տոնի նախօրեին ընդունված է գուշակություններ անել։ Չամուսնացած աղջիկը կամ տղան աղի բլիթ են ուտում ու մի քանի ժամ տառապելուց հետո քնում են, որ երազում իրենց փեսացուին կամ հարսնացուին տեսնեն։ Երազում եկած կերպարը պետք է ջուր տա ծարավից տանջվողին։ Բնականաբար, ինձ որպես մեծ փորձ ունեցող «տանը մնացածի», այս տարի սրտիկի տեսքով աղի բլիթ են նվիրել՝ պնդելով, որ ուտեմ ու ամուսնանամ։ Առաջին բանը, որ հիշեցի, աղի բլիթ ուտելու առաջին փորձս էր։ 

Листок, нарисованный художником Костей Августом на улице Бузанда в Ереване - Sputnik Արմենիա
Սև ու մութ ուժե՞րն են. ո՞վ է նկարում թխկու առեղծվածային տերևները երևանյան շենքերին

Քսան տարեկանում, երևի այդ տարիքում արդեն կարելի է ամուսնանալ, տատիկիս հսկողության տակ կերա աղի բլիթը։ Ծարավից մեռնում էի, բայց մինչ կեսգիշեր պառկեցի քնելու։ Հենց աչքս կպավ, թարսի պես հրավառություն սկսվեց։ Ստիպված էի մի քանի ժամ էլ տառապել, քանի որ տատիկս խստորեն հսկում էր խոհանոցի, բաղնիքի ու բոլոր այն սենյակի դռները, որտեղից կարելի էր ջուր գտնել։ Միայն երկար տառապանքներից հետո կարողացա քնել։ Հաշվի առնելով, թե ինչ երևակայություն ունեմ, շատ գունագեղ ու գեղեցիկ երազ տեսա։ Բայց սպիտակ ձիով արքայազնի փոխարեն պարանոցին կարմիր բանտով իշուկն ինձ ջուր տվեց։ Տատիկս սկսեց մեկնաբանել երազս։ Երազահան գիրքը պնդում էր, որ երազում իշուկ հանդիպելը նշանակում է, որ ձանձրալի մարդու եմ հանդիպելու: Իսկ տատս որոշեց, որ ամուսինս լինելու է աշխատասեր, բայց «պադկաբլուչնիկ»։

Предновогодняя ярмарка изделий ручной работы в культурном центре народного искусства Шелковый путь - Sputnik Արմենիա
Ամուսնանալ չի կարելի, ղեկավարել էլ չեն թողնում. ինչո՞ւ են կանայք դժվարությամբ գործ գտնում

Նյուզռումում շրջելուց հետո հասկացա, որ ես զոոֆիլ չեմ ու միայն ես չեմ, որ կենդանի եմ երազիս տեսել։ Գործընկերոջս կինը այդ «կախարդական գիշերվա» ընթացքում փիղ է տեսել։ Երազահանը հուշում էր, որ նրանք հարստանալու են, սակայն դեռ այդպես չէ։ Կինը դադարեց  երազներին հավատալ, բայց ամեն դեպքում ամուսնուն փղիկ է ասում։  Մեկ այլ լրագրող Վարդան Մամիկոնյանին էր տեսել, նա ձիով այս ու այն կողմ գնալիս է եղել երազում ու սպառնալիս։ Գործընկերս լուրջ չէր ընդունել սպառնալիքը, քանի որ շատ ավելի ուշ է ամուսնացել։ Սակայն  անհեթեթության ռեկորդ է սահմանել մյուս գործընկերս, որը երազում հորեղբորն է տեսել, նա իրեն ջուր է տվել։ Իսկ մեկ այլ ընկերոջ մոտ ամեն ինչ ավելի դրամատիկ է, նա երազում զինվորների իր ծառայած գունդ էր տեսել ու վախենում էր. բա որ հանկարծ երազն իրականանա՞։

Памятник Саят-Нове в Тбилиси - Sputnik Արմենիա
Մեղրաթաթախ Վրաստանը կամ խնայողություն` ի վնաս հայկական հպարտության

Իմ դեպքի պես ևս մեկ ազդեցիկ դեպքի մասին իմացա։ Գործընկերուհիս, էլի տատիկի աշխարհաքաղաքական ճնշման տակ, աղի բլիթ էր կերել, բայց ոչ թե իշուկի էր տեսել, այլ պաշտպանության նախկին նախարարին։ Թեև աղջիկը կարծում է, որ դա կապված է բացառապես իր պրոֆեսիոնալ գործունեության հետ, բարեկամների խորհուրդը նիստի ընթացքում որոշել էր, որ նա երազում է առնական տղամարդու մասին. մինչ օրս փնտրում են այդպիսի մեկին, փնտրում ու հույս են փայփայում։

Իսկ դատարկ ջրհոր տեսած ծանոթս գրեթե կորցրել էր հույսը, բայց թարսի պես ընկերը նրան ամուսնության առաջարկ արեց։ Ստիպված էր հիասթափեցնել Սարգսին ու անձնագրում կնիք դնել։

Новорожденные - Sputnik Արմենիա
«Ներկա մի եղեք ձեր կնոջ ծննդաբերությանը». բժիշկ Հակոբյանի 17 հազար փոքրիկները

Իսկ ընկերուհիս հավատացել էր Սուրբ Սարգսին ու որոշել էր, որ ամուսնանալու է սպիտակ մեքենայի տիրոջ հետ, որը պղտոր ջրով բաժակ էր մեկնել։ Որքան էլ նա մտածում էր, բայց իր ընկերոջ կանաչ մեքենան ավելի շատ հիշեցնում էր այդ բաժակը, ու իր երազի մեջ չէր տեղավորվում։ Հարցը հստակ էր դրվել. կա՛մ մեքենան է փոխում, կա՛մ իրեն են փոխում։ Երկու ամիս բաժանությունից հետո աղջիկը որոշեց, որ կարևոր է ոչ թե մեքենայի գույնը, այլ սերը, թեև նա ստիպել է ամուսնուն սպիտակ մեքենա գնել՝ ինչպիսին երազում էր։

Հատկանշական է, բայց փոքր հարցումը ցույց տվեց, որ տղամարդիկ հազվադեպ են աղի բլիթ ուտում ու հիմնականում չեն հիշում երազը։ Իսկ կանայք հակառակը, ուտում են և ուզում են շուտ մոռանալ։

Լրահոս
0