00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես լեռնեցիներն ընտելացրին քամուն. Սյունիքի սարերում ծվարած էլեկտրակայանն ու «հին մոգը»

© Sputnik / Andranik GhazaryanВетряная электростанция "Арац" у города Каджаран
Ветряная электростанция Арац у города Каджаран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հարավում` Քաջարանում, Զանգեզուրի կոմբինատի նախկին ինժեներ Աշոտ Մարտիրոսյանն իր խնայողություններով հողմաէլեկտրակայան է կառուցել։ Այն սպասարկելու հարցում օգնում է 61-ամյա Ռուբեն Բալասանյանը։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Ինչ մոգ... Մոգ լիներ, սեփական առողջական վիճակը կբարելավեր։ Կամ նոր տուն կհմայակոչեր։

«Այ ըստեղ, աջով... հասանք։ Ապրեք, տղերք ջան »... «Ո՞նց թե գնում եք։ Չէ, սենց չեղավ: Եկեք, բարձրանում ենք վերև», – ասում է մեզ վարպետ Ռուբիկն ու հեռախոսով զանգում. «Պապիկը եկել ա, ջանիկ: Մի հատ սուրճ դիր, հաց դիր սեղանին: Մարդ ա գալիս մեր տուն»...

Այս զրույցից 3 ժամ առաջ նա վաղ առավոտյան արթնացել էր, որպեսզի դիմավորի մեզ հողմաէլեկտրակայանում։ Վարպետն ավտոմեքենա չունի, այդ պատճառով առավոտյան 8-ին նստել էր Քաջարանից Կապան եկող ավտոբուս, իջել կես ճանապարհին։ Այնուհետև մոտ 1 կիլոմետր սար էր բարձրացել։

© Sputnik / Aram NersesyanՔաջարան
Ինչպես լեռնեցիներն ընտելացրին քամուն. Սյունիքի սարերում ծվարած էլեկտրակայանն ու «հին մոգը» - Sputnik Արմենիա
Քաջարան

«Այ հիմա քամու արագությունը հալա շատ չի, 1.2 մետր ա։ Երկուսից եթե քիչ ա, հողմակը խալաստոյ ա պտտվում: Եթե երկուսից բարձր ա, գեներատորը արդեն միանում ա, ցանցին հոսանք ա տալիս», – ասում  է նա։

Մեկ տարվա ընթացքում կայանն այդքան էլ շատ չի արտադրում` 70 հազար կվտ/ժ–ից մի փոքր ավելի։ Եթե հաշվարկենք, կարող է մեկ կամ երկու 5 հարկանի շենքի բավարարել։ Այն շենքերից, որտեղ ապրում է վարպետը։

© Sputnik / Aram NersesyanՔամու էլեկտրակայան Քաջարանում
Ինչպես լեռնեցիներն ընտելացրին քամուն. Սյունիքի սարերում ծվարած էլեկտրակայանն ու «հին մոգը» - Sputnik Արմենիա
Քամու էլեկտրակայան Քաջարանում

Ի դեպ, կայանն ինքնուրույն են ստեղծել։ Առանց երաշխավորների և կողմնակի օգնության այս գործը գլուխ է բերել Աշոտ Մարտիրոսյանը։ Նախկինում նա անվտանգության ծառայության ղեկավար է եղել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որն այստեղ` Քաջարանում է գտնվում։ Պատասխանատու և կարևոր գործ էր, աշխատավարձը` պատշաճ, իսկ հանքաքարը հուսալի բան է։ Քամու նման չէ։

Սակայն «չկան վատ նավեր, չկան վատ քամիներ, կան վատ կապիտաններ»։ Եվ նա կառուցեց Հայաստանում առաջին կոմերցիոն հողմաէլեկտրակայանը։ Երկրի հյուսիսում, Պուշկինի լեռնանցքում, սրա նման մեկն արդեն կա, սակայն այն կառուցել են Իրանի կառավարության դրամաշնորհով։ Մարտիրոսյանը սեփական միջոցներով է կառուցել, և լավ կապիտան դուրս եկել։ Չէ՞ որ նա ոչ միայն եկամուտն ու ծախսն է հաշվարկում։ Նա գիտի, թե ինչպես տեղադրել կայմը, գիտի`ինչպիսին պետք է լինի առագաստամակերեսը։

© Sputnik / Andranik GhazaryanՔամու էլեկտրակայան Քաջարանում
Ինչպես լեռնեցիներն ընտելացրին քամուն. Սյունիքի սարերում ծվարած էլեկտրակայանն ու «հին մոգը» - Sputnik Արմենիա
Քամու էլեկտրակայան Քաջարանում

Ինչո՞ւ սկսեցինք խոսել Ժյուլ Վեռնի լեզվով։ Հավանաբար, որովհետև ինժեներներն էլ են այն սիրում (գուցե այդ պատճառով են փոքր տարիքում որոշել ինժեներ դառնալ)։ Կայմ են նրանք անվանում այն սյունը, որի վրա կանգնած է հողմաղացը։ Իսկ առագաստամակերեսն այն անկյունն է, որի տակ հողմաղացի պտուտակները հանդիպում են քամուն։ Եվ այդ անկյունը Մարտիրոսյանն այնպես է հաշվարկել, որ քամին հնարավորինս ուժեղ պտտի հողմաղացը։ Այդ պատճառով, թեև աշխարհում 4-5 մետր/վայրկյանից ցածր արագությունը ոչ շահավետ է համարվում, Մարտիրոսյանի կայանն աշխատում է 2 մ/վ–ի դեպքում։

© Sputnik / Aram NersesyanՔամու էլեկտրակայան Քաջարանում
Ինչպես լեռնեցիներն ընտելացրին քամուն. Սյունիքի սարերում ծվարած էլեկտրակայանն ու «հին մոգը» - Sputnik Արմենիա
Քամու էլեկտրակայան Քաջարանում

«Լավ ինժեներ ա Մարտիրոսյանը։ Կոմբինատում աշխատել ենք։ Ստեղ էլ երկուսով էինք գործ անում: Երևանից պադյոմնիկ էինք բերել, որ կայանի մաչտան հավաքենք: Տղերքը բարձրանում են վերև, տենում են՝ կաբինկեն իրար ա գալիս։ Ասին՝ հոպար ջան, էլ չենք գալի... Ես ընտեղ բարձրացա...», – ասում է վարպետ Ռուբիկը։

Իսկ նա՞ ինչու է վերև բարձրանում։ Չէ՞ որ, ինչպես ասացինք, հանքաքարն ավելի հուսալի է։

Նրա համար` ոչ այդքան։ Մի քանի տարի առաջ նրա վրա հսկայական` տոննայից ավելի հանքաքար է փլվել։ Դրանից հետո մնացել է առանց երիկամի ու մի քանի կողոսկրի։

«Մի քանի ժամ տենց մնացել էի քարերի տակ։ Ինձ պինդ էի պահում, ամեն ձև։ Շնչում էի մի կերպ, ինչ-որ ձևի։ Հետո քարերի տակից ինձի հանեցին»…

© Sputnik / Aram NersesyanՔամու էլեկտրակայան Քաջարանում
Ինչպես լեռնեցիներն ընտելացրին քամուն. Սյունիքի սարերում ծվարած էլեկտրակայանն ու «հին մոգը» - Sputnik Արմենիա
Քամու էլեկտրակայան Քաջարանում

Մենք գլուխներս վերև ենք բարձրացնում։ Այնտեղ, հեռվում, թունելի վերջում, թույլ լույս է նշմարվում, անտարբեր լույս։

Հարցնում ենք` այնտե՞ղ եք պատրաստվում գնալ։

«Էնտեղ պատի մեջ աստիճան կա։ Էնքան բարձր չի։ Ամեն տասը մետրը պլաշադկա էլ կա, կարաս հանգստանաս», – ասում է վարպետ Ռուբիկը։

Բռնում ենք աստիճաններից և սկսում մագլցել, յունգա–նորեկների նման։ 4-5 քայլ անց նկատում ենք, որ այնտեղ` ներքևում, ոտքերն ինքնուրույն են գտնում աստիճանները։

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Բալասանյան
Ինչպես լեռնեցիներն ընտելացրին քամուն. Սյունիքի սարերում ծվարած էլեկտրակայանն ու «հին մոգը» - Sputnik Արմենիա
Ռուբեն Բալասանյան

«Չվախես... Մենակ չվախես... Հանգի՜ստ բարձրացի։ Մենակ չվախես... Այ տենց… Վախելու բան չկա»... Այդպես՝ հանգիստ և անդադար, հայրերն իրենց երեխաներին սովորեցնում են հեծանիվ քշել կամ լողավազան ցատկել։ Հենց այդպես է մեզ սատարում վարպետ Ռուբիկը, որը մեզանից մի քանի մետր առաջ է քայլում։ Մեզ համար նա միացնում է հողմաղացը. անսովորության զգացումից վախենում ենք վերևի աղմուկից։

Որպեսզի հավատաք նրան, ինչ գրում ենք, պետք էր լուսանկարվել վերևում։ Սակայն ինչպե՞ս։

Պարզվում է`այստեղ դրա համար տեղ չկա. մի տեղ շարժիչն է, մի այլ տեղ` պտուտափոխանցիչը, մյուս կողմում` վթարային արգելակը։ Կանգնելու տեղ չկա։ Մի ձեռքով հազիվ բռնվում ես եզրակալից (լավ է` գոնե բարձր է)... ու մտածում` միայն թե հեռախոսը չընկնի և ոտքդ շարժիչին կդիպչի..

«Հլա սպասի, տուր ըստեղ», – ասում է  վարպետ Ռուբիկը։ Նա հանգիստ, ոչնչից չբռնվելով, ուղիղ կանգնում է: «Ահա: Նայի՝ էս դու ես, էս էլ հողմաղացը։ Եղավ»։

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Բալասանյանը` կայանում
Ինչպես լեռնեցիներն ընտելացրին քամուն. Սյունիքի սարերում ծվարած էլեկտրակայանն ու «հին մոգը» - Sputnik Արմենիա
Ռուբեն Բալասանյանը` կայանում

Ներքևում` 30 մետրի վրա, հողն է։ Եվս 200 մետրի վրա` կիրճի հատակը։ Շուրջը` լեռներ։ Ոտքերի տակ` վթարային արգելակների հեղույսներ։ Փոթորկաբեր քամու ժամանակ դրանք անջատում են գեներատորը, որպեսզի այն շարքից դուրս չգա, եթե հողմաղացը րոպեում 1500 պտույտից ավելի է վերցնում։ Մի քանի ամիս առաջ այն 6000 պտույտ էր զարգացրել, իսկ արգելակը չէր աշխատել. հաստ պողպատյա հեղույսները շփումից պոկվել էին։  Այն հարթակը, որն այսօր չի շարժվում, ցնցվում էր, կարծես դողէրոցքի մեջ լիներ։

«Էդ ուրեմն... գեներատորը գնացիք անջատեցի՞ք», – փոքր-ինչ կարկամելով` հարցնում ենք մենք։

«Դե, բարձրացա…», – պատասխանում է վարպետ Ռուբիկը։

© Sputnik / Andranik GhazaryanSputnik Արմենիայի լրագրողն ու լուսանկարիչը Քաջարանի կայանում
Ինչպես լեռնեցիներն ընտելացրին քամուն. Սյունիքի սարերում ծվարած էլեկտրակայանն ու «հին մոգը» - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի լրագրողն ու լուսանկարիչը Քաջարանի կայանում

Նույն օրը հողմակայանի թիակներից մեկը պոկվեց և ընկավ։ Մոտ 300 մետրի վրա էր շպրտվել։ Ռուբիկը գրկած այն բերեց։

«Դե, ծանրը ոնց ասեմ… Մի 20 կիլոգրամ կլիներ, ավել չէ... Փոքրուց ուժեղ էի։ Մեր գյուղը Կոռնիձորն ա, Գորիսի գյուղերից ա։ Երեխա ժամանակ կոլխոզ էինք գնում, խոտը դաշտում հնձած էր, մենք տուկերը հավաքում, բարձում էինք... Ես որ ութ-իներորդ դասարանում էի, մի տուկը մենակով հանում էի վերև։ Դրանք էլ կլնեին մի քսան կիլո։ Հետո էլ մեր ջոկատում էի, կռվի վախտ: 94-ին էլ եկա ստեղ, կոմբինատում սկսեցի աշխատել… Հա, ուժեղ էի։ Դպրոցում էն շվեդսկի ստենկաները որ կան, դրանցով էլ էի սիրում բարձրանալ», – ժպտում է նա։

Դժգոհում է նա երկու բանից. նախ` մենք նրա մոտ չճաշեցինք (միայն սուրճ խմեցինք)։ Երկրորդը` ճանապարհի համար նրա խորդանոցից «դեղ» չվերցրինք մեզ հետ։ Իսկական գորիսական դեղ էր։ Ինչ դեղ` ինքներդ կռահեք։

© Sputnik / Aram NersesyanՔամու էլեկտրակայան Քաջարանում
Ինչպես լեռնեցիներն ընտելացրին քամուն. Սյունիքի սարերում ծվարած էլեկտրակայանն ու «հին մոգը» - Sputnik Արմենիա
Քամու էլեկտրակայան Քաջարանում

Ստացած փոքր եկամուտից Աշոտ Մարտիրոսյանն արևային վահանակներ ձեռք բերեց և տեղադրեց։ Այժմ 100 կվտ–անոց հողմաղացի կողքին աշխատում է նաև 64 կվտ–անոց արևային կայանը։ Հիմա Մարտիրոսյանն արդեն երկրորդ հողմաղացի համար է գումար հավաքում։ Կայմի հիմքն արդեն դրված է` առաջինից 100 մետր հեռավորության վրա։ Երբ է կառուցելու, պարզ չէ։ Սակայն չկասկածեք` երկու «մոգերը»` կապիտանն ու նրա հավատարիմ բոցմանը, անպայման երկկայմանի նավ կունենան։

© SputnikԱրամ Գարեգինյան
Ինչպես լեռնեցիներն ընտելացրին քամուն. Սյունիքի սարերում ծվարած էլեկտրակայանն ու «հին մոգը» - Sputnik Արմենիա
Արամ Գարեգինյան
Լրահոս
0