00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո բուֆետ չի եկել. նորընտիրների նոր բարքերը

© Sputnik / Nelli DanielyanБуфет Национального Собрания Армении
Буфет Национального Собрания Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ բուֆետի աշխատակիցներին զարմացրել է նորընտիր պատգամավորների պահվածքը։ Բուֆետի տնօրենին էլ այսօրվա խորհրդարանականները հիշեցրել են Կարեն Դեմիրճյանի` ԱԺ բերած թիմին։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Ավելի քան 15 տարի Հայաստանի խորհրդարանի բուֆետն այնքան մարդաշատ չի եղել, որքան 2019թ–ի հունվար–փետրվարին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց խորհրդարանի բուֆետի տնօրեն Էդիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով` նորընտիր պատգամավորներն այստեղ ճաշում են ոչ միայն նիստերի, այլև սովորական աշխատանքային օրերին։ Այցելուների ավելանալու հետ ճաշարանում ավելացել է նաև սննդացանկը։

«Ավելացրեցինք, որովհետև գիտենք, որ գալիս են»,– ասում է տնօրենը` նշելով, որ նոր պատգամավորների ակտիվությունից ոգևորված` իրենք էլ փորձում են ավելի բազմազան դարձնել ճաշատեսակները։

© Sputnik / Nelli DanielyanԱզգային ժողովի բուֆետը
Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո բուֆետ չի եկել. նորընտիրների նոր բարքերը - Sputnik Արմենիա
Ազգային ժողովի բուֆետը

Բուֆետի տնօրենը, որն այդ ոլորտում 30 տարվա աշխատանքային փորձ ունի ու շատ պաշտոնյաների ու քաղաքական գործիչների է «կերակրել», տպավորված է նաև նոր սերնդի վերաբերմունքից։ Մեր զրուցակցին հատկապես զարմացրել է, որ նոր պատգամավորները պարտաճանաչ հերթ են կանգնում, իրենք իրենց ուտելիքը վերցնում են, իսկ վերջում նույնիսկ հավաքում եմ սեղանն ու դատարկ ափսեները հետ բերում սկուտեղով։

Սպուտնիկ զրույց-Արսեն Ջուլֆալակյան (06.02.19) - Sputnik Արմենիա
Շատերին թվում է, որ պատգամավորը լիազորություններ ունի բոլոր բնագավառներում. Ջուլֆալակյան

«Այստեղ մի ժամանակ փոքր սեղան էր դրված,– ասում է Էդիկ Գրիգորյանը` ցույց տալով պատի տակ դրված սեղանը,– Լիլիթ Մակունցն առաջարկեց, որ փոխենք, ավելի մեծը դնենք, որպեսզի իրենք իրենց դատարկ սկուտեղները բերեն դնեն սեղանին։ Ասաց` մենք մեր սկուտեղները կդնենք այստեղ, դուք կվերցնեք»։

Հարցին, թե հավանո՞ւմ են արդյոք նոր պատգամավորները բուֆետի սնունդը, տնօրենը դիվանագիտորեն պատասխանեց. «Ես միայն տեսնում եմ, որ ափսեն դատարկ է»։

Սննդային ճաշակի հարցում նորերի ու հների ընդհանրությունը հայկական տոլմայի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքն է։ Միայն թե երիտասարդ սերունդն առայժմ բավարարվում է տեղում ուտելով, իսկ նախկիններից ոմանք տոլման իրենց հետ նույնիսկ տուն էին տանում։

«Մենք, որ տոլմա էինք պատրաստում, Շուշան Պետրոսյանը գալիս էր, ասում` ինձ մի 50-60 հատ տոլմա տվեք։ Տուն էր տանում,–պատմում է տնօրենը,–տանը պիտի պատրաստեր, միանգամից պատրաստի հետը տանում էր»։

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս, տնօրենի խոսքով, մինչ վարչապետ դառնալը` 2017թ–ին պատգամավոր ընտրվելուց հետո, խորհրդարանի բուֆետի անդավաճան այցելուներից է եղել։ «Նա 1 տարի շարունակ այստեղ հաց կերավ։ Կարծեմ մի անգամ նաև այդ մասին հեռուստացույցով պատմեց։ Մի օր ինձ ասաց`եթե խնդրեմ, ամեն առավոտ 2 ձու, կարագ և այլն, ճաշին` ինչ–որ ճաշեղեն ու երեկոյան ընթրիք ինձ համար կնախատեսե՞ք։ Ու այդ պահից սկսած` մի օր իր ասած ժամը բաց չի թողել»,– պատմում է տնօրենը։

© Sputnik / Nelli DanielyanԱզգային ժողովի բուֆետը
Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո բուֆետ չի եկել. նորընտիրների նոր բարքերը - Sputnik Արմենիա
Ազգային ժողովի բուֆետը

Բայց վարչապետի կարգավիճակում Փաշինյանն այստեղ այլևս չի եկել, նույնիսկ ԱԺ այցելած ժամանակ։ Տնօրենը կարծում է, որ միակ խնդիրը զբաղվածությունն է։

Սպուտնիկ զրույց-Նաիրա Զոհրաբյան (15.02.19) - Sputnik Արմենիա
Դեմ քվեարկելով՝ մնում ենք կառավարության և մեծամասնության համախոհը. Նաիրա Զոհրաբյան

Պաշտոն ստանալուց հետո բուֆետ չի մտել նաև Արարատ Միրզոյանը։ Էդիկ Գրիգորյանը կարծում է, որ չի գալիս` լրագրողների հետապնդումներից խուսափելու համար։ Տնօրենը մի քանի անգամ տեսել է, որ ԱԺ–ում աշխատող լրագրողները խանգարել են պատգամավորների ընդմիջումը, և դա նույնիսկ զայրացրել է նրան։

Իսկ ԱԺ փոխնախագահները` Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանը, այստեղ հաճախ են գալիս` նույնիսկ պաշտոն ստանալուց հետո։

ԱԺ–ի բուֆետում շուրջ 2 ամիս տիրող ակտիվ անցուդարձն ու մերօրյա պատգամավորների կիրթ պահվածքը Էդիկ Գրիգորյանին հիշեցնում են 2000–ականների առաջին տարիները, երբ 1999–ի խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով էր եկել «Միասնություն» դաշինքը։

«2000թ–ին, երբ ես դարձյալ վերադարձա ԱԺ, այստեղ այդ ժամանակ Կարեն Սերոբիչի բերած թիմն էր աշխատում։ Այ այդ ժամանակ էլ էր այսպես` մինչև 2003թ–ը»,–հիշում է Գրիգորյանը։

Հետագա 15 տարիներին խորհրդարան եկած պատգամավորները, նրա խոսքով, գերադասում էին ճաշել խորհրդարանի տարածքից դուրս`իրենց նախընտրած ռեստորաններում։

«Նրանք այնպիսի մարդիկ էին, որ ունեին իրենց սեփական ռեստորանները, նրանք այստեղ չէին ճաշի։ Ոչ թե, որ մեր սնունդը վատն է, այլ որովհետև իրենք սովոր են այդ կյանքին։ Նկատել եմ` այս պատուհանից երևում էր, գալիս էին կնոպկան սեղմում, գրանցվում ու դուրս գալիս` իրենց պադավատներով, ախրանայով գնում»,– պատմում է Գրիգորյանը։

Նա իր աշխատանքային գործունեությունն ԱԺ–ի ճաշարանում սկսել է 1980թ–ից, երբ ներկայիս խորհրդարանի փոխարեն այդ շենքում դեռ գործում էր ՀԿԿ Կենտկոմը, Կարեն Դեմիրճյանն էլ Կենտկոմի առաջին քարտուղարն էր։

Հայաստանի նորագույն պատմության քաղաքական գործիչներին հաց տված ու դրանով իսկ նրանց լավագույնս ճանաչող փորձառու մասնագետի համար մինչ օրս անմոռանալի է մնում Դեմիրճյանի` 30 տարի առաջ տված խրատը Կենտկոմի իր ենթականերին. «Լավ լսեք` տարին տասներկու ամիս այս մարդիկ մեր դիմաց հաց են դնում»։

Լրահոս
0