00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունը սարսափահար է, կամ ինչպես հիմա չեղարկել համաներումը

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян в день открытия книжного магазина "Зангак" (19 июля 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян в день открытия книжного магазина Зангак (19 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում կարող են հրաժարվել համաներման ինստիտուտից։ Ամեն դեպքում կառավարության նիստում այդ հարցը քննարկվել է ու առաջարկվել է այն փոխարինել վաղաժամկետ ազատումով։ Վերջերս հայտարարված համաներումը հանցագործությունների աճի հանգեցրեց, իսկ կառավարությունը միայն դրանից հետո սկսեց ավելի լուրջ մտորել։

Այն, որ հանցագործությունների թվի աճը զսպելու խնդիրը Հայաստանում արդիական է դարձել, խոստովանեցին երեկ կառավարության նիստի ընթացքում։

«Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ համաներմամբ ազատ արձակված անձինք նորից բռնվում են նույնատիպ հանցանք կատարելու համար։ Ես գտնում եմ, որ այս ոլորտում համահարթեցման տրամաբանությամբ գործողություններ չպիտի արվեն»,– ասել է Փաշինյանը։

Նա ավելացրել է, որ համաներման փոխարեն հարկավոր է կիրառել վաղաժամկետ ազատման ինստիտուտը, որը թույլ կտա խուսափել հնարավոր բացասական հետևանքներից։

Հանցագործությունների դեպքերի աճը զգալի է․ հատկապես ավելացել է գողությունների, թալանների ու խարդախությունների թիվը։ Ասում են, որ ցանկացած երկրում ցանկացած համաներում հանցագործությունների աճի է բերում։ Ասում են՝ նորմալ երևույթ է։

Начальник Полиции Армении Валерий Осипян принял чрезвычайного и полномочного посла РФ в РА Сергея Копыркина (2 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Օսիպյանը դժգոհ է ոստիկանության բացահայտումների թվերից. տեսանյութ

Դե ինչ, պայմանական ու վաղաժամկետ ազատումն իհարկե ավելի իմաստավորված միջոց է, որն արդյունավետ է հասարակության համար և թույլ է տալիս դատապարտյալի հետ թիրախային աշխատանք իրականացնել։ Դա, վերջին հաշվով, նվազեցնում է կրկնահանցանքների թիվը, հանցանքների վիճակագրությունն էլ նորմալ շրջանակում է մնում։

«Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունները համապատասխան առաջարկություններ էին ներկայացրել` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվարկել ազատազրկման ձևով կիրառվող պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ առաջարկին և նույնիսկ սեփական հեղինակած նման նախագիծ ունի, բայց այս փուլում դրա ընդունումն աննպատակահարմար է համարում։

Նոյեմբերյան համաներումը հայտարարվել է, պաշտոնական ձևակերպման համաձայն, Երևանի 2800-ամյակի ու Առաջին հանրապետության 100-ամյակին ընդառաջ։ Այն ժամանակ էլ, հիմա էլ արդիական է մնում հարցը` արդյո՞ք այդ համաներումն անհրաժեշտ էր։

Այն, որ համաներումը երկու հոբելյանների առթիվ էր, պարզաբանում չէ ու առավել ևս դրա օգտին խոսող փաստարկ չէ․ ամեն հոբելյանը չէ, որ նման միջոցով է նշվում։ Իսկ ոչ պաշտոնական դրդապատճառները լրիվ հասկանալի են։

Полиция у ювелирного магазина Cafri (25 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
30 համաներվածները 42 նոր հանցագործություն են կատարել. Ոստիկանություն

Ամեն ինչ պարզ է․ համաներումը հերթական պոպուլիստական քայլն էր, որոնք մենք վերջին տասն ամիսների ընթացքում շատ ենք տեսել։ Կառավարությունը միավորներ էր հավաքում հասարակության որոշակի զանգվածի մոտ, այն էլ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ․ այն ժամանակ քչերը կարող էին մտածել, որ ընտրողների կեսը կանտեսեն այդ ընտրությունները։ Եթե այդ կեսը ընտրատարածքներ գար, հայտնի չէ՝ ինչ արդյունք կլիներ։

Իսկ հիմա մի հարց․ արդյո՞ք մի քանի հարյուր կամ գոնե մի քանի հազար լրացուցիչ ձայներն արժեին հանցանքների այն պոռթկմանը, որն արդեն անհանգստացնում է կառավարությանը։ Ինչու՞ չէր կարելի անցյալ նոյեմբերին, երբ որոշվում էր համաներում անել–չանել հարցը, խնդրին նույնքան հավասարակշռված ձևով մոտենալ, որքան հիմա։

Թեև բոլոր այս հարցերն ըստ էության հռետորական են։

Հիմա երկար քննարկելու են համաներումը վաղաժամկետ ազատումով փոխարինելու հարցը։ Համարձակվում եմ ենթադրել, որ վերջում համաներում հասկացությունը չի վերանալու, այլ պարզապես կիրառումն են սառեցնելու։ Այսինքն՝ տեսականորեն այն ցանկացած պահի հնարավոր է լինելու նորից կիրառել։

Իսկ պետք եղած պահը, շատ հավանական է, որ լինի խորհրդարանական հաջորդ ընտրությունների նախաշեմին․ ո՞վ հիմա կարող է վստահ լինել, թե երբ են դրանք կայանալու ու այդ պահին քաղաքական ուժերն ինչպես են բաշխված լինելու։

Լրահոս
0