00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանից նման արձագանքի չէին սպասում․ հայ վիրաբույժի մոսկովյան ընկերները զարմացած են

© Photo : Gevorg Stepanyan's personal archiveГеворг Степанян
Геворг Степанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գևորգ Ստեփանյանին մոսկովյան մեկուսարանից դուրս բերելու գործում մեծ դեր ունեցան նաև հայկական ատյանների ակտիվ ջանքերը։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը, որը կալանավորվել էր Մոսկվայում, ամենայն հավանականությամբ փետրվարի 19-ին դուրս կգա մեկուսարանից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա մտերիմ ընկեր Դավիթ Թադևոսյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը փոխել է Ստեփանյանի խափանման միջոցը (ստորագրությամբ չհեռանալու միջոցով)։

Следственный изолятор - Sputnik Արմենիա
Լավ լուր. Մոսկվայում կալանավորված հայ վիրաբույժին ստորագրությամբ ազատ կարձակեն

Մեկուսարանից դուրս գալուց հետո վիրաբույժը սպասելու է քննությանը, որից հետո դատ է լինելու։ Թադևոսյանի խոսքով՝ հիմա դժվար է ասել՝ ինչ որոշում կկայացնի դատարանը. հոդվածը զուտ բժշկական չէ։

«Հավանաբար դատարանը որոշել է, որ կալանավորումը չափազանց խիստ միջոց է Ստեփանյանի ու քրեական գործի մյուս մասնակիցների համար։ Դատախազությունն էլ էր դեմ կալանավորմանը։ Երևի նայել, ուսումնասիրել են ու հասկացել, որ չափազանց խիստ որոշում է կայացվել», - ասաց մեր զրուցակիցը։

Վիրաբույժի ազատման հարցում դեր խաղաց նաև ԶԼՄ–ների բարձրացրած աղմուկը։ Պետք չէ մոռանալ նաև հայկական ատյանների՝ առողջապահության նախարարության, Մոսկվայում ՀՀ դեսպանատան ու առանձին մարդկանց ջանքերը։

«Ինձ էլ էր հաճելիորեն զարմացրել հայկական կառույցների ակտիվ աշխատանքը։ Հիմա նույնիսկ մտածում եմ հայկական քաղաքացիություն ստանալու մասին», - կեսկատակ ասում է մեր զրուցակիցը։

Պատասխանելով վիրաբույժի առողջական վիճակի մասին հարցին՝ Թադևոսյանը հույս հայտնեց, որ երեք ամսվա ընթացքում նրա հետ ոչ մի ճակատագրական բան չի եղել, թեև բոլորին հայտնի է՝ ինչ պայմաններ են մեկուսարանում։ Նա հույս ունի, որ ազատվելուց հետո Ստեփանյանն արագ կվերականգնվի։

Геворг Степанян - Sputnik Արմենիա
Վիրահատարանից` Բուտիրկա. վիրաբույժի ընկերները խնդրում են ՀՀ իշխանությանը միջամտել խնդրին

Ավելի վաղ Facebook սոցիալական ցանցի իր էջում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրել էր, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՀՀ դեսպանատան ջանքերի շնորհիվ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հաջողվել է հասնել բժիշկ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցի փոխարինման։

Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերին 25-ամյա Կարոլինա Սարգսյանը որոշել էր վիրահատել քիթը։ Աղջիկը դիմել էր Մոսկվայի կլինիկաներից մեկին։ Վիրահատությունն իրականացրել էր Ստեփանյանը։ Վիրահատությունից երեք օր հետո հիվանդի մոտ առատ արնահոսություն էր սկսվել. շտապօգնությամբ աղջկան հիվանդանոց էին տեղափոխել։ Աղջկա մոտ Կվինկեի այտուց էր սկսվել. այտուցվել էին գանգից սկսած մյուս բոլոր օրգանները։

Այս ամենից հետո քրեական գործ է հարուցվել, որով անցնում են Ստեփանյանը, կլինիկայի գլխավոր բժիշկ ու ղեկավար Գյուլնարա Շախը և անեսթեզիոլոգ Լև Խիտրինը։ Նրանց բոլորին կալանավորել էին։ Սակայն որոշ ժամանակ անց Շախի և Խիտրինի խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքի, իսկ ՀՀ քաղաքացիություն ունեցող Ստեփանյանը մնացել է մեկուսարանում։ Ստեփանյանի ընկերները այժմ դիմել են Ռուսաստանի դատական իշխանություններին, ստորագրահավաք կազմակերպել` վիրաբույժին ազատ արձակելու և նրա նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքի փոխարինելու համար։

Տուժածն իր ցուցմունքներում ի սկզբանե անեսթեզիոլոգին էր մեղադրել։ Սակայն Ստեփանյանի շրջապատից Sputnik Արմենիային տեղեկացրել են, որ Կարոլինա Սարգսյանը հիմա անհասկանալի պատճառներով մեղադրանքների բոլոր սլաքները ուղղել է Ստեփանյանի կողմը։

Լրահոս
0