ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Տոնոյանը փետրվարի 16-ին և 17– ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։
Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։