00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեղավորության» կանխավարկածը. դե ապացուցիր, որ գետաձի չես

© Sputnik / Aram NersesyanДепутаты Национального Собрания Армении слушают речь премьер-министра Никола Пашиняна на внеочередном заседании парламента (12 февраля 2019). Еревaн
Депутаты Национального Собрания Армении слушают речь премьер-министра Никола Пашиняна на внеочередном заседании парламента (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդյո՞ք աշխարհում կա մի հասարակություն, որը չէր անհանգստանա, իմանալով, որ այն պետք է ապրի ու աշխատի մի իրավական դաշտի պայմաններում, որտեղ չեղարկվել է անմեղության կանխավարկածը և ի հայտ է եկել «մեղավորության կանխավարկած»։ Հնարավոր է, որ մոտ ապագայում դա սպառնա Հայսատանին, սակայն եթե նույնիսկ իրականություն դառնա, ոչ ոք չի զարմանա. վերջին ամիսներին էլ ոչ մի բան զարմանալի չէ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս խորհրդարանում հայտարարել էր, որ կառավարությունը դիտարկում է մինչ դատարանի մեղադրական վճիռը ապօրինի կերպով ձեռք բերած ունեցվածքն առգրավելու մեխանիզմ ունենալու հարցը։

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (14 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Հակահեղափոխական» սև կատու է անցել, կամ Փաշինյանին անհրաժեշտ է «նոր ընդդիմություն»

«Այս անվանումը կարող է տարօրինակ թվալ, բայց մենք ունենք հիմնավորում, որ ՄԻԵԴ դիրքորոշումներում սա համարվում է նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում: Սա չի համարվում մարդու իրավունքների սահմանափակում, այն անցումային արդարադատության էլեմենտ է, դրա արդյունքում հնարավոր չէ մարդուն քրեական պատասխանատվության ենթարկել, բայց կա որոշակի մեխանիզմ, որ մարդ իր գույքի ծագումը պետք է բացատրի», – ասել է Փաշինյանը։

Եթե հակիրճ, ապա այդպես կոչված «անցումային արդարադատության» դեպքում անմեղության ապացույցի բեռն ընկնում է այն մասրու վրա, ում ունեցվածքը եկել են առգրավելու։  Նորմալ սովորական պայմաններում կասկածյալի մեղքը հիմնավորում են քննչական մարմինները, հետո դատարանում կա՛մ ապացուցվում է, կա՛մ հերքվում։

Եթե այն, ինչի մասին խոսում է Փաշինյանը, հանկարծ իրականություն դառնա, ապա մեզանից ցանկացածի տուն կարող են գալ առգրավման իրավունք ստացած մարմինների ներկայացուցիչները։ Այդ ներկայացուցիչները կարող են ինչ–որ թուղթ ցույց տալ կամ ցույց չտալ, ու մեզ ինչից ուզենան զրկեն` քննություն ու դատ չի լինի։

«Այս դեպքում գործում է «մեղավորության» կանխավարկածը, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այն համարվում է ապօրինի»,- ասաց վարչապետը:

Թող իրավաբանները գլուխ հանեն` որքանով է այդ ամենը համապատասխանում օրենքին, Սահմանադրությանը, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և այլն։ Պարզապես երևակայենք` ինչ կլինի, եթե դա իրականություն դառնա։

Премьер-министр Никол Пашинян и вице-премьер Тигран Авинян на внеочередном заседании парламента (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու»... եթե «նիսյա» հացի ՀԴՄ-ն ուզեք

Ակնհայտ է, որ երկրում նախկինում չտեսնված կոռուպցիայի, վրեժի և այլ «հաճելի» երևույթների ալիք կսկսի։ Ո՞վ է որոշելու ու՞մ մոտ գնալ բռնագրավում անելու, ու՞մ ունեցվածքն է ապօրինի թվացել. այո, հենց «թվացել»։ Մեկ կամ մի քանի պաշտոնյաները, էլ ո՞վ։ Բայց նրանք արժանիքներն ու թերություններն ունեցող սովորական մարդիկ են, որոնք գրեթե բացարձակ իշխանություն ունեն։ Իսկ թե ինչ է անում մարդկանց հետ բացարձակ իշխանությունը, հարցրեք լորդ Ակտոնից, նա գիտի պատասխանը։

Կարելի է արդյո՞ք ուրիշի ունեցվածքը յուրացնելու համար ավելի լայն հնարավորություններ ստեղծել։ Կարո՞ղ է արդյոք ազատության ավելի մեծ աստիճան լինել այն մարդու համար, որը իշխանություն ունի և ուզում է վրեժ լուծել անցյալի համար։ Արի ու տար։ Դրա համար նույնիսկ ձևական թուղթ պետք չէ, հետո թող խեղճը ապացուցի, որ ինքն, ասենք, գետաձի չէ։

Եթե կարողանա, կապացուցի։  Բայց հասկանալի է, որ ամեն ինչ այնպես կարվի, որ ոչ ոք չկարողանա ապացուցել։

Ինչու՞ այդպես կլինի։ Քանր որ որոշողներն ու կատարողները կենդանի մարդիկ են լինելու, որոնց տարբեր բաներ են դրդում, իսկ այդ բաները միշտ չէ, որ մաքուր են ու ազնիվ։ Նման իրավիճակը իշխանության ձեռքում հզոր գործիք կդառնա, որով արմատախիլ կանի ժողովրդավարական երկրի համար ժողովրդավարական ընտրության արդյունքում իշխանությունը կորցնելու սպառնալիքը։ Դա անահաճո մարդկանց համար վրեժի հարմար և կատարյալ գործիք է։

Депутаты оппозиционной фракции Елк в НС (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ամեն ինչի պատասխանատուն ժողովուրդն է. ինչի՞ց է դժգոհ Մարուքյանը

Այո, իդեպ, ներդրողների մասին, որոնց հետ, Փաշինյանի պնդմամբ, բանակցություններ են իրականացվում։ Որ խելքը գլխին մարդը գոնե մի կոպեկ կներդնի մի երկրում, որտեղ նորմալ են համարում ցանկացած պահին խլել արած ներդրումները, հետո էլ դրա համար քեզ բանտ նստեցնել։

Հետաքրքիր կլինել նման մեկի տեսնել...

Սրանք կանխատեսվող հետևանքներից միայն մի քանիսն են, եթե իհարկե Հայաստանում «մեղավորության» կանխավարկածը նորմա դառնա։ Նույնիսկ եթե այն չի հակասում եվրոպական պրակտիկաներին ու կոնվենցիաներին։

Եվ այո, հայկական հասարակության մի մեծ շերտ կլինի, որը կհիանա այդ ամենով։ Նրանք ուրախ կլինեն, երբ տեսնեն` ինչպես են ոտնահարում այն մարդկանց իրավունքները, որոնց նրանք չեն սիրում, ում նախանձում են ու վատն են մաղթում։

Հիացմունքը շարունակվելու է այնքան, մինչև նրանց ունեցավծքի հետևից գան։ Իսկ նրանք պարտադիր կգան, բումերանգները վերադառնում են և ուրիշի համար փորած փոսը երկար դատարկ չի մնում։

Լրահոս
0