Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ գործադիրի ներկայացրած փաստաթղթում բավարար կերպով արտացոլված չեն զարգացման այն ուղենիշները, որոնք այսօր ակնկալում է Հայաստանի քաղաքացին։
«Մենք մեր ելույթներում փորձեցինք լսելի լինել իշխանության համար և պարզաբանել, թե ինչ խնդիր ենք տեսնում ծրագրի հետ կապված: Ծրագիրը չի ապահովում այն գործիքակազմը, որով պետք է իրականություն դառնային իշխող կուսակցության նպատակները, այն է` հեղափոխական տնտեսության նպատակը: Չկա նաև չափելիություն, որոշակիություն, միևնույն ժամանակ այն տեմպը, որով կյանքի կոչվեն այն ծրագրերը, որին սպասում է այսօրվա քաղաքացին, իսկ այսօրվա քաղաքացին երկար է սպասել այն օրվան, որ կարողանա ՀՀ–ում կերտել իր ապագան»,– ասաց նա:
Թանդիլյանի համոզմամբ` կառավարության ծրագիրը պետք է չափելի լիներ, որը հնարավորություն կտար հետագայում գործադիրից պահանջել արածի ու չարածի հիմնավորումները։