00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի արձանները Յուրայի ժամանակաշրջանի դինոզավրեր կդառնան

© Sputnik / Яков Берлинер / Անցնել մեդիապահոցПамятник Месропу Маштоцу и его ученику у книгохранилища Матенадаран
Памятник Месропу Маштоцу и его ученику у книгохранилища Матенадаран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ կտեսնեք ու կլսենք մենք, եթե հանկարծ այլ մարդիկ իշխանության գան։ Եվս մի «նոր Հայաստանի» մասին հայտարարությո՞ւն, պետական խորհրդանիշները թարմացնելու առաջա՞րկ։ Կարող են նաև խոսել 2016–ի հուլիսին գրավված ՊՊԾ գնդի տարածքում ամեն ինչ քանդելու ու տեղում հուշարձան կառուցելու մասին։ Որպեսզի իմանան ու հիշեն։

Մինչ իրենց հերթին սպասողները մարզվում ու մկաններ են խաղացնում, Հայաստանի այսօրվա իշխանությունն ի դեմս ԱԺ փոխխոսնակների, ժամանակ չի կորցնում։ Մեկն առաջարկում է փոխել պետական օրհներգն ու թարմացնել ազգային դրոշը, մյուսը` 2018 թվականի մարտի 1–ի զոհերի հիշատակին հուշարձան տեղադրել։ Որպեսզի իմանան ու հիշեն։ Որպեսզի ի՞նչը հիշեն։ Ինչպես էին հայերը հայկական հողի վրա քանդում քաղաքն ու սպանում ուրիշ հայերի՞ն։ Այդ դեպքում ոչ թե հերոսների մասին հուշ կլինի, այլ ևս մի բաժանարար գիծ, որը մեզ էլ ավելի կհեռացնի իրարից։

© Photo : press office of the Police of RA2016 թվական, ՊՊԾ գնդի տարածք
Երևանի արձանները Յուրայի ժամանակաշրջանի դինոզավրեր կդառնան  - Sputnik Արմենիա
2016 թվական, ՊՊԾ գնդի տարածք

Հուշարձանագիտությունն ասում է. «Օբյեկտիվ պատմական գործառույթից բացի, հուշարձաններից շատերը նաև քաղաքական իմաստ են ստանում` հիմնարար քարոզչության օբյեկտ դառնալով»։ Մեզ մոտ անթիվ–անհամար նման հուշարձաններ կային` սկսած գլխարկը ձեռքին, երբեմնի պարտադիր Լենինից, վերջացրած ձեռքերը կրծքին խաչած Շահումյանով։ Պաթետիկ է, բայց քիչ արդյունավետ։ Այն դեպքն է, երբ նայում ես ու չես տեսնում. քաղաքական պարունակության դիկտատը խանգարում է։ Ուզում ես շրջվել ու այլ բան գտնել։

...Կոպիտ աթոռին ծեր, շատ բան տեսած մարդ է նստած։ Մի ձեռքում մուրճ է, մյուսում` կոշիկ։ Մուրճով ձեռքը հետ է տարել, հենել է մի փոքր բարձրացրած ծնկին։ Հանգստի պահն է։ Մարդը մտքերով է ընկել ու ժպտում է։ Ինչո՞ւ։ Հնարավոր է` իր մտքերից, բայց ամենայն հավանականությամբ` աշակերտի տված հարցից։

Памятник Шарлю Азнавуру - Sputnik Արմենիա
Ազնավուրը՝ գյումրեցիներին. «Ես փոքրամարմին եմ, բայց հսկա արձանը ձեզ եմ թողնում»

Նրա կողքին, նմանատիպ մեկ այլ աթոռին մի տղա է նստած` գոգնոցը կապած մերկ մարմնին։ Ի՞նչ կասի վարպետը, ի՞նչ կսովորեցնի։ Վարպետի դեմքը շողում է։ Լավ դեմք է. բարի մարդիկ են այդպիսի դեմքեր ունենում։ Հակառակ դեպքում աշակերտը հարց չէր տա, իսկ վարպետը չէր պատասխանի։

Արձանը «Մասիս» կոշիկի ֆաբրիկայի բակում էր։ Հիմա քչերն են հիշում այն, իսկ ավելի քչերը գիտեն, որ հենց արձանի մոտից էր սկսվում երիտասարդ կոշկակարների հանդիսավոր մուտքը գործարար։ Այսպես էր ժամանակին որոշել «Մասիսի» գլխավոր տնօրեն Հրանտ Հարությունյանը։

...Կարելի է արդյո՞ք «Մասիսին» ու գործարանի կոշկակարներին համադրել Մատենադարանի հետ։ Կարելի է։ Քանի որ Մատենադարանն էլ է սկսվում երկու, այսպես ասած, գործող անձանց արձանից։ Մեկը հայոց գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցն է, մյուսը` նրա ջանասեր աշակերտ Կորյունը, որը ծնկի է եկել վարպետի առաջ ու հուսառատ հայացքով նայում է նրան. բացատրիր չիմացածս, սովորեցրու իմացածդ...

Մատենադարանի մուտքի մոտ գտնվող արձանը ժամանակին նույնպես մեծ դեր ուներ։ Ամեն տարի սեպտեմբերի 1–ին` ուսումնական տարվան ընդառաջ, այստեղ էին գալիս դպրոցականները, հայտնի ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը պատվանդանի մոտ վառում էր «Գիտության ջահը» և հանձնում դպրոցականներին։ Այդ ամենը մտածել էր Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը։ Տնօրենը ոչ միայն կրթված էր, այլև իմաստուն։

© Sputnik / Asatur YesayantsՄատենադարան
Երևանի արձանները Յուրայի ժամանակաշրջանի դինոզավրեր կդառնան  - Sputnik Արմենիա
Մատենադարան

...Նախկին «Սևան» հյուրանոցի մոտակայքում մի փոքր պատվանդան կա, վրան` մետաղաձույլ, ոտաբոբիկ տղա, մի ձեռքում` պղնձե տարա, մյուսում` ջրով լի սափոր։ Ջուր վաճառող տղան է։ Հիմա, երբ ջուրը լցնում են ձանձրալի շշերի մեջ ու վաճառում խանութներում, ջրավաճառները ասես Յուրայի ժամանակաշրջանի դինոզավրեր լինեն։

Բայց քաղաքում դեռ կան մարդիկ, որ հիշում են երևանյան գավրոշներին։ Նրանք ամառվա շոգին քայլում էին փողոցներում և մի բաժակ անկրկնելի ջուր առաջարկում հինգ կոպեկի դիմաց։

CC BY-SA 4.0 / GeoO / Ջրավաճառ տղան, արձան, ԵրևանՋուր վաճառող տղան
Երևանի արձանները Յուրայի ժամանակաշրջանի դինոզավրեր կդառնան  - Sputnik Արմենիա
Ջուր վաճառող տղան

Քաղաքի պատմության այս հատվածը որոշվել էր անմահացնել։ Դա Երևանի այն ժամանակվա (դեռ լավագույն) քաղաքապետի Գրիգորի Հասրաթյանի գաղափարն էր։

...Օղակաձև այգի, «Երիտասարդական» մետրոյի կայարանից մոտ հարյուր մետր ներքև։ «Բարեկամության ձեռքեր»։ Իտալական Կարարա քաղաքի նվերն է։ Այնտեղ աշխարհի լավագույն մարմարն են արտադրում։

Արձանի պատմությունից։ 1965 թվականին Կարարայում ցուցահանդես է անցկացվել, ու մեր քանդակագործ Արա Հարությունյանը («Սայաթ Նովա», Կոմիտասի տապանաքար, Գեղարդի «Առյուծը») տեսել է քանդակի` այսուայն կողմ գցած մասերը։ Պարզվել է` Քրիստոսի արձանն են պատրաստում, բայց գումարի բացակայության պատճառով գործը կիսատ է մնացել։

Ավելի ուշ, երբ Երևանի քաղխորհրդի պատվիրակությունը Կարարա է այցելել, իտալացիները մարմարե ձեռքերն ի նշան բարեկամության նվիրել են Երևանին։ Դրանից հետո Արա Հարությունյանը ստեղծել է բոլորին հայտնի արձանը` աջ ձեռքի ցուցամատը ձախ ձեռքի ափում։ Դա նույնպես Գրիգորի Հասրաթյանի օրոք է արվել։ Երևանն էլ մեկ այլ նվեր է ուղարկել Կարարա` տուֆակերտ աղբյուր։

© Sputnik / Asatur YesayantsԲարեկամության ձեռքեր
Երևանի արձանները Յուրայի ժամանակաշրջանի դինոզավրեր կդառնան  - Sputnik Արմենիա
Բարեկամության ձեռքեր

...Կարող էի շատ բան հիշել, բայց ավարտում եմ Ծաղկաձորով։ Այնտեղ` լեռան լանջին, կանաչ խոտերի մեջ սպիտակ քարերով գրված է «Գոգո»։ Սա պիոներական նվագախմբի անփոփոխ ղեկավարի անունն էր։ Երբ նա մահացավ, երաժշտական խմբի երեխաները որոշեցին անմահացնել իրենց ուսուցչի անունը։ Արձան չէ, այլ պարզապես քարերից շարված անուն, բայց լուսավորում էր շուրջը։

...Մամուլի հաղորդագրություններից։ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի առաջարկով Երևանում կտեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Հուշարձանի տեղադրման հարցն արդեն իշխանության օրակարգում է: Օրեր առաջ Լենա Նազարյանն առաջարկը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

© AP Photo / Melik Baghdasaryan2008 թվական, մարտի 2
Երևանի արձանները Յուրայի ժամանակաշրջանի դինոզավրեր կդառնան  - Sputnik Արմենիա
2008 թվական, մարտի 2

Նախաձեռնության հեղինակը «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն է։ Կոնգրեսի ներկայացուցիչներն առաջարկել են նաև մարտի 1–ը հայտարարել զոհերի հիշատակի օր և այդ օրվան նվիրված հանրային զանգվածային միջոցառումներ կազմակերպել։

Մենք լավ գիտենք` ինչ է լինում, երբ ոմանք խոսում են ահաբեկչության ու ճնշումների մասին, իսկ ոմանք էլ պատահածի համար մեղադրում են այն մարդկանց, որոնք խոսում են դրա մասին։

Մարդկանց միավորող ու մոտեցնող արձանների մասին հիմա ոչ ոք չի հիշում։

Լրահոս
0