00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը մերժեց ընդդիմության առաջարկները

© Sputnik / Asatur YesayantsПремер министр Армении Никол Пашинян на заседании правительства (6 сентября 2018). Еревaн
Премер министр Армении Никол Пашинян на заседании правительства (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը կառավարության նիստում անդրադարձավ համաներումից հետո հանցագործությունների աճին։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հայաստանում հանցավորության մակարդակն իջեցնելու խնդիր կա։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ համաներմամբ ազատ արձակված անձինք նորից բռնվում են նույնատիպ հանցանք կատարելու համար։ Ես գտնում եմ, որ այս ոլորտում համահարթեցման գործողություններ չպիտի արվեն»,– ասաց Փաշինյանը։

Полиция у ювелирного магазина Cafri (25 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
30 համաներվածները 42 նոր հանցագործություն են կատարել. Ոստիկանություն

Համաներման փոխարեն, վարչապետի համոզմամբ, հարկավոր է կիրառել վաղաժամկետ ազատման ինստիտուտը, որը թույլ կտա խուսափել հնարավոր բացասական հետևանքներից։

«Պայմանական ազատման մեխանիզմում գործ ունես կոնկրետ մարդու հետ և կա հնարավորություն գնահատելու կոնկրետ անձի գործողություններն ազատության մեջ։ Եվ դա դարձնում է որոշումներն առավել գիտակցված ու առավել հասցեական»,– ասաց վարչապետը։

Խնդրի քննարկման առիթը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած երկու նույնաբովանդակ օրինագծերն էին, որի հեղինակներն առաջարկում են մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվարկել ազատազրկման ձևով կիրառվող պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց:

Ներկայացնելով նախագիծը` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ առաջարկին և նույնիսկ սեփական հեղինակած նման նախագիծ ունի, բայց այս փուլում դրա ընդունումն աննպատակահարմար է համարում։

Այսպիսով, ամփոփելով նշվածը, կառավարությունը որոշեց մերժել ընդդիմության ներկայացրած նախագծերը` քրեական օրենսգրքում գործող հոդվածը թողնելով անփոփոխ:

Լրահոս
0