00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալ Վրաստանով Հայաստան ռուսական գազի տարանցման պատճառով. կօգնի՞ Երևանը Թբիլիսիին

© Photo : Gazprom Armenia official siteЕжегодные противопожарные учения на абовянской станции ПХГ
Ежегодные противопожарные учения на абовянской станции ПХГ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրացական ընդդիմությունը կրկին աղմուկ է բարձրացրել Ռուսաստանից Հայաստան Վրաստանով գազի տարանցման շուրջ։ «Գազպրոմի» հետ ունեցած նոր համաձայնագրի պատճառով Թբիլիսին տարեկան 30 մլն դոլար է կորցնում, համոզված են ընդդիմադիր ուժերը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Վրաստանը մտադիր է բարելավել Հայաստանին բնական գազ մատակարարելու մասին «Գազպրոմի» հետ համաձայնագրում իր դիրքը։ Իշխանությունները չեն բացառում Ռուսաստանից գազ գնելու հնարավորությունը Թբիլիսիի համար ճկուն սակագների դեպքում, և Երևանը, վրաց որոշ փորձագետների համոզմամբ, կարող է ազդել բանակցությունների դրական հանգուցալուծման վրա։

Алавердский медеплавильный завод группы компаний Валлекс, Лори - Sputnik Արմենիա
Իրավիճակը սրվել է. Ալավերդու գործարանի աշխատակիցները փակել են Երևան–Թբիլիսի երկաթգիծը

Վրաստանի կառավարության և «Գազպրոմ–էքսպորտ»–ի ներկայացուցիչների միջև 2017 թվականի հունվարին ստորագրած երկամյա պայմանագրի համաձայն`  առաջին տարին տարանցման համար վճարվում էր մասամբ հումքով, սակայն այնուհետև միջազգային ստանդարտների համաձայն, կողմերն անցան դրամային հաշվարկի։ Նախկինում իր տարածքով Հայաստան գազի տարանցման համար Թբիլիսին «Գազպրոմից» 10% կամ 200 մլն խմ գազ էր ստանում։

Նոր պայմանագրի շուրջ «Գազպրոմն» ու պաշտոնական Թբիլիսին մի քանի տարի է ինչ բանակցություններ են վարում։ Վրաստանը մինչև վերջին պահը ձգձգում էր դրամային հաշվարկի անցնելը։

Այդ պայմանագրի ժամկետն ավարտվել է, և հիմա կողմերը քննարկում են նոր համաձայնագրի պայմանները։

Ռուսական գազ գնելու հնարավորության մասին հայտարարությունները հերթական անգամ առաջացրել են վրացական ընդդիմության դժգոհությունը։ Մասնավորապես, «Ազգային շարժման» պատգամավոր Ռոման Գոցիրիձեն նախօրեին հայտարարեց, որ Վրաստանը «Գազպրոմի» գազի կարիքը չունի, իսկ էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեն «ամբողջ այս ընթացքում խաբում էր բնակչությանը»։

Многокилометровая очередь грузовиков на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Ցորենը վերադարձնել ռելսերի վրա, քանի դեռ Բենդեր–Աբասը պատժամիջոցների տակ է

«Մոտ 1.5 ամիս Ռուսաստանից Հայաստան գազ է մատակարարվում ապօրինի կերպով, քանի որ նոր համաձայնագիր չկա։ Դուք ասում եք, որ փորձում եք բարելավել առաքման պայմանները, սակայն նոր համաձայնագիրը դեռ ստորագրված չէ, և հավանաբար, չի ստորագրվի նույնիսկ մեկ տարվա ընթացքում», – ասել է Գոցիրիձեն։

Քանի դեռ նոր համաձայնագիր չկա «Գազպրոմը» պետք է վճարի հին սխեմայով` Հայաստան մատակարարվող գազի ծավալի 10%–ը, համոզված է նա։ Գոցիրիձեն պահանջում է նաև, որ նոր համաձայնագրի մանրամասները հրապարակվեն։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի գազի տարանցման համար Վրաստանը նախկինում  200 մլն խմ գազ կամ 40 մլն դոլար էր ստանում։

Իսկ հիմա Թբիլիսիին առաջարկում են ընդամենը 11 մլն դոլար, ինչը պատգամավորն անթույլատրելի է համարում։

Միևնույն ժամանակ Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետ Պետրե Մամրաձեն կարծում է, որ «Գազպրոմ»–Թբիլիսի բանակցային գործընթացի վրա կարող է ազդել Երևանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Վրաստանն այսօր փորձում է «Գազպրոմի» հետ քննարկել գործարքի նոր պայմանները։ Չի բացառվում, որ Թբիլիսին ռուսական ընկերությանը կառաջարկի շարունակել առաքումը նախկին` այսինքն գազով վճարելու պայմանով։

Депутат парламента от правящей партии Грузинская мечта – демократическая Грузия Эка Беселия - Sputnik Արմենիա
Վրացի պատգամավորի մասին սկանդալային տեսանյութը տարածած մարդը Հայաստանի բանտում է

Մամրաձեն, սակայն, այդքան էլ լավատեսորեն չի տրամադրված և կարծում է, որ Ռուսաստանը այդ քայլին չի գնա, իսկ կողմերին էլ մնում է քննարկել միայն գազպրոմյան գազի գինը։

«Հայաստանը կուլուարային հանդիպումների ժամանակ կարող է ազդել բանակցային գործընթացի վրա` հաշվի առնելով Երևանի և Մոսկվայի հատուկ հարաբերությունները։ Սակայն Թբիլիսիում հասկանում են, որ այս ամենը չափ ու սահման ունի», – ընդգծեց Մամրաձեն։

Ինչ վերաբերում է այս թեմայի վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին, ապա երկրում դրանց վաղուց ոչ ոք լուրջ չի ընդունում, հասկանալով, որ այն ուզում է հայրենասիրական զգացմունքների վրա խաղալ` միևնույն ժամանակ «անհեթեթ մեղադրանքներ» օգտագործելով, ասաց Մամրաձեն։

British Petroleum ընկերությանը պատկանող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի տարանցման համար Թբիլիսի ստանում է 5% կամ 300 միլիոն խմ գազ։ Ընկերությունը արդյունահանում է 6-7 միլիարդ խմ գազ, մնացած 85% կամ 1,5 խորանարդ մետրը Վրաստանը ստանում է SOCAR-ից։

Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Тавушскую область (11 августа 2018). Иджеван - Sputnik Արմենիա
Հայկական գինին առաջ է անցել վրացականից. ի՞նչ են քննարկել գինեգործները Փաշինյանի հետ

Մինչև չշահագործվի «Շահ- Դենիզ —2» նախագիծը, Ադրբեջանը չի կարողանա Վրաստանին գազով ապահովել։ Այսօր Ադրբեջանն ինքն էլ երկնագույն վառելիքի հետ խնդիրներ ունի ու բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ մոտ մեկ միլիարդ խմ գազ գնելու շուրջ։

Հայտնի է, որ Վրաստանը մասամբ գազային կախվածությունից կազատվի միայն 2019 թվականին, եթե մշակվի ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրի նախագծի երկրորդ փուլը, նաև «Tanap» ու ՏԱՐ նախագծերը, որոնցում այն առանցքային դեր է կատարում։

Այս նախագծերը կարևոր են «Հարավային գազային միջանցքի» իրագործման համար, որը նախատեսում է, որ «Շահ-Դենիզ —2» ադրբեջանական գազը կտեղափոխվի Եվրոպա։

«Tanap»-ը կանցնի Թուրքիայի արևելյան սահմանից մինչև արևմտյանը ու կմիանա ՏԱՐ-ին, որը գնում է Հունաստան, Ալբանիա ու Իտալիայի հարավ։

Լրահոս
0