00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տրագիֆարս է. Զախարովան խոսեց Սիրիայում բեմադրված «քիմհարձակման» մասին

© AFP 2024 / HAMZA AL-AJWEHСирийские дети и взрослые проходят лечение по подозрению в химической атаке в импровизированной клинике в восточном регионе Гута (25 февраля 2018). Деревня Аль-Шифуния, Сирия
Сирийские дети и взрослые проходят лечение по подозрению в химической атаке в импровизированной клинике в восточном регионе Гута (25 февраля 2018). Деревня Аль-Шифуния, Сирия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳՆ–ն չի զարմացել, որ Սիրիայում «քիմհարձակումների» մասին պատմող քարոզչական տեսանյութերը կեղծ են։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի զարմացել, որ Սիրիայում «քիմհարձակման» մասին պատմող տեսանյութերը կեղծ են։ Զախարովան այս մասին ասել է ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով` այսօրվա հրապարակումներն ապացուցում են, որ 2018 թվականի գարնանը Դումա քաղաքի «քիմհարձակումը» բեմադրված է եղել։

«Աբսուրդի այս թատրոնի գագաթնակետը կարելի է համարել BBC–ի բրիտանական պրոդյուսերի հայտարարությունը։ Նա հաստատել է, որ իրենց «սպիտակ սաղավարտների» մասնակցությամբ նկարահանումները բեմադրված են եղել։ Լավ կլիներ` լսեինք BBC–ի դիրքորոշումը, քանի որ նրանք ակտիվորեն լուսաբանում էին այդ իրադարձությունները», – Զախարովայի ասած փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ այդ նյութերը ներկայացնելու ռակուրսը միանշանակ էր` հօգուտ այսպես կոչված կոալիցիայի գործողությունների, իսկ արտասահմանյան քաղաքական գործիչները պահանջում էին պատժել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ու նրան աջակցող Ռուսաստանին։

Երեկ BBC հեռուստաընկերության պրոդյուսերը պարզել է, որ «Սպիտակ սաղավարտների» տեսանյութերը բեմադրված են եղել։ Դա խոստովանելու համար վեց ամիս է հարկավոր եղել։ Դրա հետ կապված Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ–ն կեղծիքը բացահայտելու համար հենց այդ ժամկետն էր նշել։

Мальчик из видео про химатаку в Думе рассказал про обстоятельства съемки - Sputnik Արմենիա
Թխվածքաբլիթ` քարոզչական հոլովակում նկարվելու համար. իրականում ինչ է կատարվել Դումայում

«Արևմուտքը քողարկվում էր ականատեսների վկայություններով, «հումանիտար օգնություն» ցուցաբերողները («սպիտակ սաղավարտները. խմբ.) ոչ ոքի չէին զարմացրել։ Իրադարձությունների զարգացման հետ կապված մեր կանխատեսումներն արդարացան։ Մենք նույնիսկ ասում էինք, որ դա կես տարվա մեջ կլինի։ Ահա այսօրվա հրապարակումը հենց այն է, ինչի մասին խոսում էինք անցած տարի։ Նշանակում է, որ տարիներ շարունակ Սիրիայի հարցում տրագիֆարս ենք տեսնում», – ասել է Զախարովան։

Նա ավելացրել է, որ կարելի է միայն զարմանալ` որքան են ցածրացել քաղաքական գործիչները, որ կեղծ տեսանյութեր են պատրաստում։

Ավելի վաղ Արևմուտքը Դամասկոսին մեղադրել էր սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու համար։ Մոսկվան հերքել էր սիրիական զինվորականներին վերագրված մեղադրանքը։ ԱՄՆ-ն խոստացել էր մտածել սիրիական Դումայում իրականացված քիմիական հարձակմանը պատասխան հարված հասցնելու մասին։

Դումայում քիմիական հարձակման մասին քարոզչական հոլովակն առիթ էր դարձել Սիրիայի վրա հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Արևմտյան կոալիցիայի անդամները` ԱՄՆ–ի գլխավորությամբ, տեսահոլովակում ցուցադրվող կադրերն ընդունել էին հալած յուղի տեղ` չստուգելով փաստերը։ Ռուսական Russia Today լրատվական գործակալությանը հաջողվել էր գտնել Դումա քաղաքում քիմիական հարձակման տեսահոլովակի տղային, որը պատմել էր, թե ինչպես են իրեն նկարել «Սպիտակ սաղավարտները»` ներկայացնելով որպես Դումայում «քիմիական հարձակումից» տուժած։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր հերթին կոչ էր արել ԱՄՆ-ին ռազմական արկածախնդրության չգնալ Սիրիայում։

Լրահոս
0