Կարեն Քոչարյան. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքականություն վերադառնալու թեման այլ մարդիկ են դնում շրջանառության մեջ»
«Քանի որ ընդդիմադիր դաշտում վակում է, և դաշտը դատարկ է, Կարեն Կարապետյանով ցանկանում են վախեցնել քաղաքականությամբ զբաղվել պատրաստվողներին»-, ասում է Քոչարյանը։
Կառավարության ծրագրի քննարկման շուրջ խորհրդարանական ընդդիմության մոտեցումը քաղտեխնոլոգի համար սպասելի էր։
«Ազգային Ժողովի ձևավորման սկզբնական շրջանում «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանն» իրենց ինչ-որ չափով թույլ դրսևորեցին»,–կարծում է Քոչարյանը։
Իսկ հիմա, նրա խոսքով, արդեն ընդդիմության համար նոր փուլ է մեկնարկում, և նրանք պետք է ցույց տան, թե ով է Պապից ավելի կաթոլիկ։