ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանի տարածքում փետրվարի 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
«Փետրվարի 15-16-ը շրջանների զգալի մասում տեղումներ կգրանցվեն, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում փետրվարի 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-16-ը սպասվում են տեղումներ, 15-ի և 16-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով:
Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 9-11, գիշերային ժամերին` 1-3 աստիճան տաքության սահմանում։